Հոգին ջերմացնող օրեր Գյումրիում…

Ամսի 23-ին ճանապարհ ընկանք դեպի ջերմացնող Գյումրի: Բոլորս շատ ոգևորված էինք, քանի որ ծրագիրը իրոք շատ հետաքրքիր էր և բոլորս լի էինք սպասումներով: Գյումրի հասնելուն պես ինչ-որ մտերիմ զգացողություն առաջացավ, կարծես հենց այդ պահին ամեն ինչ իր տեղում էր: Քանի որ Գյումրին ինձ համար միշտ եղել է առանձնահատուկ հարազատ վայր, չէի համբերում, թե երբ ենք թափառելու քաղաքով: Սկզբում խոսեմ մեր հյուրատնից, որի մասին բացի դրականից ոչինչ ասել չեմ կարող: Չնայած նրան, որ ես այդքան չեմ ճամփորդել, համոզված եմ, որ այսպիսի հյուրատուն դեռ չէինք հանդիպել: Սենյակները շատ հարմարավետ էին, հատկապես վերնահարկի սենյակը: Հյուրատանը կար ամեն ինչ մեր հարմարավետության համար, ամբողջը արված էր լավ միջավայր ստեղծելու համար: Մարդիկ էլ շատ ջերմ ընդունեցին և նույնքան ջերմ ճանապարհեցին մեզ: Երբ բոլորս բաշխվեցինք սենյակներով, մի փոքր հանգստացանք ճանապարհից, որոշեցինք, որ ժամանակն է վերջապես թափառել Գյումրիով: Մի փոքր խոսեմ նրանից, թե ինչու է Գյումրին ինձ համար այդքան հարազատ: Գլխավոր պատճառներից մեկը այն է, որ ամեն անգամ, երբ գալիս եմ, կա մի բան, որը անբացահայտ է մնացել և միշտ կա նոր մի բան ուսումնասիրելու: Հաջորդ պատճառը դա արվեստի առկայությունն է, ուր գնաս Գյումրիի նման արվեստով լի, մշակույթով պատված քաղաք չկա: Քայլելով այդ փողոցներով, վայելում եմ ամեն պահը, կարծես առաջին անգամը լինի: Արվեստի այդ շունչը բխում է ամեն տեղից: Նաև Գյումրին ինձ գրավում է իր պատկերասրահներով, թանգարաններով, երբեք չեմ հոգնի Գյումրվա թանգարաններից, հատկապես գեղանկարչական կտավներով լի ցուցահանդեսներից: Այսպես անցավ մեր առաջին օրը, շատ մտերիմ ու ջերմ: Առավոտյան բոլորս արթնացել էինք լավ տրամադրությամբ, քանի որ մեզ սպասվում էր ամենաձյունոտ օրը ձմեռվա վերջին օրերին: Քանի որ ուղևորվելու էինք Ամասիա, գիտակցելով այնտեղի ջերմաստիճանը բոլորս հագնվել էինք շատ տաք, խուսափելով ցրտից: Ամասիա ժամանելուն պես, տպավորությունները լրիվ այլ էին, քանզի բավականին տաք էր ու արևոտ: Ամասիա գնացել էինք հատուկ նպատակով՝ մասնակցելու -46C ձմեռային փառատոնին: Մթնոլորտը շատ լավն էր, չեմ կարող բացատրել ինչքան ջերմ էր ամեն բան: Ցավոք դահուկ չկարողացանք քշել, բայց երկար սահեցինք սահնակներով, կային նկարվելու տաղավարներ, նաև երաժշտություն: Երբ արդեն լրիվ վայելել էինք ձյունը, սահնակներով սահելը, քայլեցինք դեպի մեքենա և ուղևորվեցինք հյուրատուն: Երեկոյան էլ քայլեցինք Գյումրիով, վայելեցինք Գյումրիի մշակույթը: Դե իսկ վերջին օրը հավաքվեցինք և միանգամից ընկանք ճանապարհ, ընթացքում ունեցանք նաև կանգառներ: Ուզում եմ նշել ինձ համար առանձնահատուկ ջերմ պահերը: Դրանք են հենց հյուրատանը անցկացրած ժամերը, երբ բոլորս միասին խաղեր էինք խաղում, խոսում էինք տարբեր մեզ հետաքրքրող թեմաներից, կիսվում մեր կարծիքներով: Ինձ համար հենց դա է անգին, հաշվի առնելով, որ սա վերջին տարին է և կարծես թե վերջին հնարավորությունը: Կցանկանայի նշել, որ այս ճամփորդությանը ես բացահայտեցի բազմաթիվ մարդկանց, ում մինչ այս հնարավորություն չէի ունեցել շբվելու և ավելի լավ ճանաչելու: Դե իհարկե բոլոր օրերին ազգային երգ ու պարը եղել է մեր անբաժանելի մասը: Ամփոփելով այս հիասքանչ ճամփորդությունը, կարող եմ ասել, որ այն արդարացրեց իմ բոլոր սպասելիքները և այն հիշողությունները, որոնք ես ձեռք բերեցի կմնան ինձ հետ դեռ շատ երկար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել այս ճամփորդության մեջ, իրոք ինձ շատ հարազատ դարձած մարդիկ են:

English with graduates. Հունվարյան նախագծի ամփոփում

Հունվարյան ուսումնական ճամբարի ընթացքում կատարեցինք սովորող-սովորեցնող նախագիծը ուսումնասիրելով օտար լեզուն։ Փորձեցինք հնարավորինս հեշտ, երեխաների համար հասկանալի և հետաքրքրական դասեր վարել։ Խաղերի միջոցով զարգացրեցինք երեխաների օտար լեզվի գիտելիքները, ինչպես նաև լսողական, արտասանական, տեսողական հմտությունները։ Երեխաների հետ աշխատելը սկզբում բավականին բարդ էր, քանի որ անսովոր էր թե՛ մեր և թե՛ աշակերտների համար։ Սակայն մի քանի օր աշխատելուց հետո արդեն սկսեցինք անցկացնել ավելի ազատ, առանց կաշկանդվելու դասեր։ Կարծում եմ ամենա կարևորը մեզ համար, դա մեր ձեռք բերված փորձն էր, որը համոզված եմ մեզ շատ կօգնի ապագայում։ Նախագիծը իրականացրել ենք Հյուսիսային դպրոց-պարտեզում։ Նախագիծը ավարտել ենք ձեռք բերելով ջերմ հիշողություններ, երեխաներն էլ իրենց հերթին լցրեցին մեր Հունվարը դրական էմոցիաներով։

My comfort food.

Eating is important, but also it is important to eat your comfort food. I never thought what can be my comfort food and this topic made me think what can I enjoy to eat the most. When I say comfort food, I imagine something crispy, very tasty, sour and salty. Beside comfort, my food has to be aesthetic, It is very important for me. I prefer some good looking food, because It matters for me. My comfort food has to smell good obviously. So for my comfort food I guess I can chose anything that is made with potatose. I just love the taste of potatose in every way. Fride, boiled, made in the oven, potatoes in salads, litarelly anything made by them. You know it is kind of practical food. When you don’t have time or energy to make something, but you want to eat and enjoy your food, in my opinion potatoes are the best option. My grandemother used to make very delicious fried potatoes, mabye thats why I love them so much. Actually I realized that no restaurant can replace homemade food for me, because food that is made at home by your mother or grandmother It is food that is made with huge love. So I think that my comfort food has to be made by my loved ones.

Start the New Year by turning a new page

Here we are again, preparing ourselves to welcome new 2024 year. Actually I cannot believe that this year is going to be over very soon. It’s unbellievable how time flyes. It seemes like yesterday that we were celebrayting 2023 year with a huge hope that the sky of our nation would be peacful and all the wars would be left behind. Looks like this year we’ll have to make the same wish. Anyway, this year wasn’t that bad. At least I made a lot of crucial decisions this year, that will change my life completely. First of all I chose my university and that was really difficult for me. As I am a person with many interests It was tough for me to chose one way to go. However I made that decision and I am going to reach my destination with hard work. The saddest thing that is going to happen is that I have to finish my school so soon. I am so blessed by styding here, I cannot imagine my life without this school and if I had a chance to choose again I would deffinately choose Mkhitar Sebastatci educational complex as It is the best option. I am so thankful for my school for making me, me. Also this year I made new friends, got rid of people who had no place in my life, got to know my some of my friends better. This year I realized that people around you make a lot of sence, they literally can change your life. Today I can proudly say that I surrounded myself with great people, that I am sure will stay by my side till the end. This year was the most important year for me to fulfil my dreams and goals. Turning a new page means to leave in the past the moments of life that have finished. So lets leave the past, remember only our important, warm and solid mamorise.

Շտեմարան

Ա. Հակիրճ, հնաոճ, յուրային, բանիմաց, պարտադիր, օտար, երկար, օրինաչափ, անտեղյակ, կամավոր, փառահեղ, սակավ, բազում, անկանոն։

Անտեղյակ-բանիմաց,

հակիրճ-երկար,

օրինաչափ-անկանոն

բազում-սակավ

յուրային-օտար

պարտադիր-կամավոր

Բ. Հաճելի, տևական, արևկող, նենգ, դեռահաս, մշակովի, հնազանդ, տարեց, ազնիվ, կարճատև, պերճ, ըմբոստ, խոպան, անդուր։

Անդուր-հաճելի

տևական-կարճատև

խոպան-մշակովի

հնազանդ-ըմբոստ

տարեց-դեռահաս

ազնիվ-նենգ

Գ. Անպտուղ, տմարդի, գոգավոր, բարունակ, կակուղ, գիտուն, տարաբախտ, մռայլ, ուռուցիկ, վեհանձն, իմաստակ, քմահաճ, երջանիկ, պայծառ։

գոգավոր-ուռուցիկ

երջանիկ-տարաբախտ,

Advertisement

about:blank

պայծառ-մռայլ

անպտուղ-բարունակ

իմաստակ-գիտուն

տմարդի-վեհանձն

Դ. Ակնաշող, զառամյալ, գաճաճ, բնական, հնազանդ, միաբան, դեռատի, աժդահա, շատախոս, արնաքամ, լռակյաց, արհեստական, կամակոր, տարանջատ։

Զառամյալ-դեռատի

շատախոս-լռակյաց

աժդահա-գաճաճ

արհեստական-բնական

տարանջատ-միաբան

հնազանդ-կամակոր

Ե. Եռանդամ, կամային, անվարժ, ամբարտավան, հմուտ, գլխավոր, թուլամորթ, անսիրտ, ուրախ, գթառատ, տրտում, հոնեղ, համեստ, անէական։

Անվարժ-հմուտ

անսիրտ-գթառատ

ուրախ-տրտում

անէական-գլխավոր

ամբարտավան-համեստ

կամային-թուլամորթ

Զ. Ավերակ, պաղ, նայ, հնարամիտ, սքողված, հակիրճ, շեն, ջերմ, անճար, ստերջ, երկարաշունչ, տարաժամ, անթաքույց, բեղմնավոր։

Բեղմնավոչ-ստերջ

ավերակ-շեն

հնարամիտ-անճար

անթաքույց-սքողված,

ջերմ-պաղ

երկարաշունչ-հակիրճ

Է. Խոչընդոտել, կռահել, հարձակվել, հերքել, պախարակել, նահանջել, գժդմնել, ընկնել, նպաստել, ժպտալ, բարձրանալ, ապացուցել, գովաբանել, թրծել։

Խոչընդոտել-նպաստել

հերքել-ապացուցել

գովաբանել-պախարակել

հարձակվել-նահանջել

ընկնել-բարձրանալ

ժպտալ-գժդմնել

Ը. Կուտակել, հաշտվել, առինքնել, վատնել, գժտվել, շտապել, սաստկանալ, վանել, հապաղել, մաղթել, խտանալ, բերկրել, նոսրանալ, թուլանալ։

վատնել-կուտակել

հաշտվել-գժտվել

սաստկանալ-թուլանալ

խտանալ-նոսրանալ

առինքնել-վանել

Թ. Ընդարձակ, ամբարտավան, սրատամ, թույլ, հարազատ, հեզ, սեղմ, անդորր, կորովի, օտար, երկնասլաց, հում, գետնամած, փոթորկված։

հարազատ-օտար

Ժ. Լայն, համերաշծ, գժտված, ամրակուռ, թխամած, լռակյաց, կրտսեր, խախուտ, շաղակրատ, երեց, կոպիտ, կթան, սիրալիր, անձուկ։

ԺԱ. Վճիտ, հոգևոր, տարտամ, բերրի, աշխարհիկ, ընդդեմ, պղտոր, անհրապույր, որոշակի, ոխերիմ, բեհերոտ, գեղաշուք, անպտուղ, անվախ։

“Fashion and Identity: Expressing the Self Through Style”

Fashion is an incredibly powerful form of self-expression. It can be used to express identity and personal style. By embracing individuality in fashion, individuals are able to set themselves apart from others in ways that make them feel unique and confident. Expressing yourself through fashion allows you to make a statement about who you are as a person without being judged or ridiculed by others. Furthermore, it can often be easier for people to appear more confident if they aren’t afraid of what other people will think of them when it comes to their style.Expressing yourself through fashion can help you create an individualized look that speaks to your personality, personal interests, and beliefs.

How to make your own style: First of all you need to ask yourself, what makes you feel comfortable and more like yourself. Maybe you prefer classic looks, or more vintage. Colours are the crucial part of your self-experience trough style. You need to decide what colours makes you more like yourself. This can help give you an idea of the types of clothing that will reflect your style. However being risky will help you to try new styles and not be afraid of what people think. In my opinion accessories are a great way to express yourself. They will help you to highlight your uniqueness. Some rings, necklaces or some glasses are an amazing accessories to make your outfit look better. Finally, don’t forget to take inspiration from those who have succeeded before you in using their personal style as a form of self-expression. Look at what others are wearing and draw inspiration from them to incorporate into your own wardrobe.

In conclusion I would like to say that fashion is more important than it looks. It’s the best way to express yourself and be unique. The best part is that you can creat your style by using your own interests, personality, favourite details etc.

Ուղղական խոսքի փոխակերպում

Մեջբերվող ուղղակի խոսք

1. Լինում է 2 տեսակի՝

• մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսք, որ մեջբերվում է ուղղակի

• բարձրաձայն ասած խոսք, զրույց՝ խոսող-խոսակից։

2. Մեջբերվող ուղղակի խոսքը անջատվում է հեղինակի խոսքից

• մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսքը՝ չակերտներով։ Վերջակետը դրվում է չակերտից հետո։

• բարձրաձայն ասած խոսքի, զրույց՝ խոսող-խոսակից տարբերակի դեպքում՝ գրվում է նոր տողից, գծիկով։

3.  Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասությունները բարդ նախադասություննե են։ Ունեն երկու հատված՝ հեղինակի խոսք և մեջբերվող ուղղակի խոսք։ Սա բարդ ստորադասական նախադասություն է, մեջբերվող խոսքը երկրորդականն է։ Սովորաբար այդ երկրորդականի պաշտոնը լինում է ուղիղ խնդիր, լրացնում է գլխավորի ասացական բային՝ ստորոգյալին։

Օր.՝  Արամը մտածեց. «Ես ինքս եմ իմ գլխի տերը, ոչ ոք ինձ հրամայելու իրավունք չունի»։ (ի՞նչ մտածեց՝ ես ինքս եմ… -ուղիղ խնդիր։

Մեջբերվող ուղղակի խոսքի նկատմամբ հեղինակի խոսքը լինում է նախադաս (առաջ հեղինակինը, հետո՝ մեջբերվող խոսքը), միջադաս (հեղինակի խոսքն ընկնում է մեջբերվող խոսքի մեջտեղը), վերջադաս (հեղինակի խոսքը մեջբերվող խոսքից հետո է)։

Օրինակներ՝

• Նա ասաց.
-Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս։ (նախադաս)

• Ես չեմ առարկում,- ասաց Սուրենը,— այդ մասին հայտնիր եղբորդ։ (միջադաս)

• -Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել,- ասաց բժիշկը։ (հետադաս)։

Ըստ այդ տեղի՝ նախադասությունները կետադրվում են.

• Նախադաս դիրքում հեղինակի խոսքից հետո դրվում է միջակետ։
Օրինակ՝ 

1. Վարդանը հիշեց ընկերոջ խոսքը. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում»։

2. Եկավ դևն ու հարցրեց.
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին։

• Միջադաս դիրքում հեղինակի խոսքը երկու կողմից անջատվում է ստորակետ գծով (,-)։

Օրինակ՝

1. «Դու բոլորին վստահելով,-հիշեց Վարդանը ընկերոջ խոսքը,- քեզ հարվածի տակ ես դնում»։

2. — Արքա,- եկավ դևն ու հարցրեց,- ո՞ւր է իմ ոսկին։

• Վերջադաս դիրքում հեղինակի խոսքից առաջ դրվում է ստորակետ գիծ (,-)։

Օրինակ՝

1. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում» ,- հիշեց Վարդանը ընկերոջ խոսքերը։

2. -Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին ,-եկավ դևն ու հարցրեց։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Կետադրիր տրված նախադասությունները (բոլորը մեջբերվող խոսքով են)

• Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։

• – Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,-ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

• -Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

• -Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,- խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

• -Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,-պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

• Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

• Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր.
-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

• -Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

• Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

• Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
-Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

2. Տրված մեջբերվող խոսքով նախադասություններում հեղինակի խոսքը տեղափոխիր երկու ձևով, ուշադիր եղիր, որ ճիշտ կետադրես։

3.Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ, հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը արծաթազօծ պատյանով լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին խրոխտ ձայնով խոսեց.
-Ազնի´վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի´ զինակիցներ, մեր քաջազն արքան
 Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևոտ, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը, մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

Ուղղակի մեջբերվող խոսքի փոխակերպումը անուղղակիի.

1. Ըստ անհրաժեշտության փոխվում է հեղինակի խոսքի տեղը։ Օր.՝ 
-Ես գնում եմ,- ասաց աղջիկը։
Աղջիկն ասաց, որ ինքը գնում է։

2. Ըստ անհրաժեշտության փոխվում է ենթակայի  ստորոգյալի տեղը։ Օր.՝
-Ես եկա,- ուրախ բացականչեց մանչուկը։
Մանչուկն ուրախ բացականչեց, որ ինքը եկավ։

3. Հեղինակի եւ մեջբերվող խոսքերի միջեւ ավելանում է որ կամ թե շաղկապը։ Եթե հարցում կամ երկմտություն է արտահայտում, թե շաղկապն է ավելանում, մնացած դեպքերում՝ որ շաղկապը։ Օրինակները՝ նախորդ նախադասություններում։ Կետադրում ենք համապատասխանաբար։

4. Կոչականները կամ անցնում են հեղինակի խոսքի մեջ, դառնում հանգման խնդիր, կամ մնում են մեջբերվող խոսքի մեջ, դառնում ենթակա, եթե հնարավոր է։ Օր.՝
-Վարդա՜ն, արի գրատախտակի մոտ,- ասաց ուսուցչուհին։
Ուսուցչյհին ասաց, որ Վարդանը գա գրատախտակի մոտ։ (ենթակա)
Ուսուցիչն ասաց Վարդանին, որ գա գրատախտակի մոտ։ (հանգման խնդիր)

5. Վերաբերականները, ձայնարկությունները որպես կանոն դուրս ենգալիս։

6. Հարցական, բացականչական նախադասությունները դառնում են պատմողական։

7. Անձնական դերանունների, ս,դ հոդերի, ստորոգյալների դեմքը փոխվում է ըստ անհրաժեշտության՝
ա) եթե մեջբերվող խոսքի ենթական պատմողն է, դառնում է առաջին դեմքով։
բ) եթե մեջբերվող խոսքի ենթական խոսակիցն է, դրվում է երկրորդ դեմքով։
գ)Մնացած դեպքերում դրվում է երրորդ դեմքով։

8. Կարող են ըստ անհրաժեշտության լինել նաեւ այլ փոփոխություններ։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Նախադասությունների ուղղակի խոսքը փոխակերպիր անուղղակիի։

Հավերժական սեր

Ավ․ Իսահակյան․ «Հավերժական սեր» բալլադը․

  1. Ո՞ր երկրի թագավորի մասին է պատմությունը։

Այս պատմությունը Թադմոր երկրի Էլ-Սաման թագավորի և իր սիրո մասին է։

  1. Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։

Սկզբում հեղինակը ասում է, որ Թադմորի ապարանքը անապատի ամայությանը լույս և գեղեցկություն է տալիս, գովում էր անապատի ամրությունը և գեղեցկությունը։ Վերջում ասում է, որ անապատի ավազը արդեն ծածկել է Թադմորի ապարանքը ու այն կորցրել է իր փայլը։ Հեղինակի նկարագրած ապարանքը ես նմանեցնում եմ թագավորին։ Սկզբից նա փայլում էր և երջանիկ էր, իսկ իր սիրելիին կորցնելուց հետո խամրում է։

Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ: 

Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:

Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…

  1. Պարզիր՝ ինչ է նշանակում «Լուսիններ են եկել-անցել․․․»

Այս նախադասությամբ Ավետիք Իսահակյանը ասում է, թե ինչքան շատ օրեր են անցել մահվանից հետո, սակայն, այդքան օր հետո Էլ-Սամանը դեռ շարունակում էր իր սիրելիին գրկած մնալ և չէր կարողանում բաժանվել նրանից։

  1. Մեկնաբանիր «Չէացնող համբույրներում դյութական,Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ, Թալկանում է և հալչում է Էլ-Սաման… Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ…» տողերը։

Այս տողերը մեզ շատ վառ կերպով ցույց են տալիս, թե ինչքան ուժեղ էր թագավորի սերը բամբիշի նկատմամբ։ Թագավորը լիքը սիրելիին չկենդանացնող համույրներ է տալիս։ Հետո վերջնականապես թագավորի կյանքը անիմաստ է դառնում և նա հասկանում է, որ անելիք չունի այս աշխարհում։ Առանց բամբիշի իր կյանքը հավերժություն է տևում։

  1. Առանձնացրու մեկ տող, որն ամենակարեւորն ես համարում այս բալլադում։

Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ

Իմ կարծիքով չկա այնպիսի տող, որը ամենակարևորն է, բայց բալլադի իմաստը ամենաշատը արտահայտում է այս տողը։ Այն ցույց է տալիս, թե ինչպիսի սիրով էր Էլ-Սամանը սիրում բամբիշին և ինչի վերածվեց իր կյանքը նրա մահից հետո։

  1. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։

Բամբիշ — թագուհի
Մանկլավիկ — սենեկապետ
Նաժիշտ — աղախին
Ձեղուն — տանիք
Սնդուս — դիպակ
Թալկանալ — ուժասպառ լինել
Եբենոսյան —եբենոսի փայտից պատրաստված

  1. Գտիր հատուկ անունները, համացանցից տեղեկություններ գտիր դրանց մասին։

Թադմոր — Թադմորի շրջան, շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության։ Գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Հոմսի մարզում, Հանդիսանում է Թադմորի գավառի 2 շրջաններից մեկը։

Էլ-Սաման — Հորինված կերպար

Լիբանան — պաշտոնապես կոչվում Լիբանանի Հանրապետություն։ Պետություն է Միջերկրական ծովի արևելյան ափին։

Տյուրոս — Տյուրոսը հնագույն քաղաք-պետություն է Փյունիկիայում, Միջերկրական ծովի արևելյան ափին։

Սիդոն — Սիդոնի ամրոցմ, Սիդոնի միջնադարյան ամրոցի ավերակները (Լիբանան)։

  1. Բանաստեղծության մասին տպավորություններդ գրառիր։

Այս բանաստեղծությունը միջին կարգ ուներ։ Ոչ շատ լավն էր, ոչ էլ վատը։ Ավետիք Իսահակայնի նկարագրությունները շատ լավն էր ու հետաքրքիր կերպով էին ներկայացված։ Օրինակ նա Թադմորի ապարանքով ցույց էր տալիս թագավորի տրամադրությունը։ Ես չգիտեմ, թե կա արդյոք հավերժական սեր, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ ինչքան էլ շատ սիրես ինչ-որ մեկին, ամենակարևոր մարդը դու պետք է լինես քեզ համար։ Պետք չէ սիրելիի մահից հետո կյանքը անիմաստ համարել և հրաժարվել ապրելուց։ Իմ կարծիքով այդպիսի մարդիկ թույլ ու հիմար են և չեն գնահատում կյանքը։ Ամեն դեպքում պետք չէ ինչ-որ մեկին կորցնելուց հետո կյանքը անիմաստ համարել և չվայելել այն։