Մուտքի ճամբար

օր՝1

Ահա և եկավ այն պահը, երբ ես առաջին անգամ այցելեցի Մխիթար Սեբաստացի դպրոց։ Անհամբեր սպասում էի այդ օրվան։Առաջին օրս անցավ շատ լավ, ծանոթացա նոր մարդկանց հետ։Սկզբում մենք ծանոթացանք իրավագիտության ուսուցչուհու հետ, նա ներկայացրեց մեզ մեր ուսումնական պլանը։Այնուհետև մենք ունեցանք բլոգավարության դաս, որը ինձ շատ դուր եկավ, մենք սովորեցինք օգտվել wordpress.org ծրագրից։Հետո մենք ունեցանք գրականության դաս։ Դասի ժամանակ մենք քննարկում էինք մեր առաջին տպավորությունները դպրոցի մասին։ Գրականությունից հետո մենք ծանոթացանք հայոց պատմության ուսուցչի հետ, խոսեցինք մեր ազգի և ժողովրդի մասին։Օրվա վերջում մենք գնացինք թենիս խաղալու, դա շատ զվարճալի էր։Այսպես ես անցկացրեցի իմ ճամբարի առաջին օրը։ Տպավորություններով լի ես վերադարձա տուն։

Օրվա սկիզբը։

Մեր թենիսի դասընթացը։

Օր՝2

Առավոտյան ես արթնացա շատ մեծ ոգևորությամբ և շտապեցի դպրոց։ Օրվա սկիզբը սկսվեց բլոգավարության դասից։ Մեր դասը անցավ շատ հետաքրքիր։ Մենք սովորեցինք վարել մեր բլոգը։ Այնուհետև ուսուցիչը հայտնեց մեզ, որ մենք գնում ենք գինու գործարան։ Ես շատ զարմացա , երբ լսեցի դա։Մենք շարժվեցինք դեպի գործարան։ Այնտեղ մենք անցկացրեցինք հիանալի օր։ Ճիշտն ասաց, առաջին անգամ էի տեսնում դեպք, երբ դպրոցում ուսումնասիրում են գինեգործություն։ Բառերով չեմ կարող նկարագրել իմ զգացողությունները։ Ես սովորեցի գինու պատրաստման գործընթացի մասին այնպիսի բաներ, որոնք տեսնում էի առաջին անգամ։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար։

Գինու գործարան։

Օր՝3

Դե ինչ, սա իմ վերջին օրն է մուտքի ճամբարում։Այս օրը ինձ համար ամենահետաքրքիրն էր, քանի որ մենք ծանոթացանք արվեստի տարբեր ճյուղերի հետ։ Ես ինքս արվեստասեր եմ և սիրում եմ նկարել։ Սկզբում մենք գնացինք կավագործության սրահ։Առաջին անգամ չէր, որ ես աշխատում էի կավի հետ, բայց ամեն անգամ կավին դիպչելիս ես լիցքավորվում եմ։ Կավի դասընթացից հետո մեզ ցույց տվեցին գծանկարի և գունանկարի դասասենյակները, դրանք ունեին յուրահատուկ ոճ։Ես այնքան եմ հավանել արվեստի բոլոր ճյուղերը, որ չեմ կարողանում կողմնորոշվել , թե որը ընտրեմ։Մեր օրը մենք շարունակեցինք այգեգործությամբ։ Մենք մշակեցինք հողը և ջրեցինք ծաղիկները։Օրս անցավ շատ լավ, միայն ափսոսում եմ, որ սա իմ վերջին օրն էր մուտքի ճամբարում։Հուսադրում է այն փաստը, որ ապագայում է մեր արտագնա ճամբարը և երեք անմոռանալի տարիները Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։

Կավագործություն։

Գծանկարի սենյակ։

Գունանկարի սենյակ։

Այգեգործություն։