Շտեմարան

Ա. Հակիրճ, հնաոճ, յուրային, բանիմաց, պարտադիր, օտար, երկար, օրինաչափ, անտեղյակ, կամավոր, փառահեղ, սակավ, բազում, անկանոն։

Անտեղյակ-բանիմաց,

հակիրճ-երկար,

օրինաչափ-անկանոն

բազում-սակավ

յուրային-օտար

պարտադիր-կամավոր

Բ. Հաճելի, տևական, արևկող, նենգ, դեռահաս, մշակովի, հնազանդ, տարեց, ազնիվ, կարճատև, պերճ, ըմբոստ, խոպան, անդուր։

Անդուր-հաճելի

տևական-կարճատև

խոպան-մշակովի

հնազանդ-ըմբոստ

տարեց-դեռահաս

ազնիվ-նենգ

Գ. Անպտուղ, տմարդի, գոգավոր, բարունակ, կակուղ, գիտուն, տարաբախտ, մռայլ, ուռուցիկ, վեհանձն, իմաստակ, քմահաճ, երջանիկ, պայծառ։

գոգավոր-ուռուցիկ

երջանիկ-տարաբախտ,

Advertisement

about:blank

պայծառ-մռայլ

անպտուղ-բարունակ

իմաստակ-գիտուն

տմարդի-վեհանձն

Դ. Ակնաշող, զառամյալ, գաճաճ, բնական, հնազանդ, միաբան, դեռատի, աժդահա, շատախոս, արնաքամ, լռակյաց, արհեստական, կամակոր, տարանջատ։

Զառամյալ-դեռատի

շատախոս-լռակյաց

աժդահա-գաճաճ

արհեստական-բնական

տարանջատ-միաբան

հնազանդ-կամակոր

Ե. Եռանդամ, կամային, անվարժ, ամբարտավան, հմուտ, գլխավոր, թուլամորթ, անսիրտ, ուրախ, գթառատ, տրտում, հոնեղ, համեստ, անէական։

Անվարժ-հմուտ

անսիրտ-գթառատ

ուրախ-տրտում

անէական-գլխավոր

ամբարտավան-համեստ

կամային-թուլամորթ

Զ. Ավերակ, պաղ, նայ, հնարամիտ, սքողված, հակիրճ, շեն, ջերմ, անճար, ստերջ, երկարաշունչ, տարաժամ, անթաքույց, բեղմնավոր։

Բեղմնավոչ-ստերջ

ավերակ-շեն

հնարամիտ-անճար

անթաքույց-սքողված,

ջերմ-պաղ

երկարաշունչ-հակիրճ

Է. Խոչընդոտել, կռահել, հարձակվել, հերքել, պախարակել, նահանջել, գժդմնել, ընկնել, նպաստել, ժպտալ, բարձրանալ, ապացուցել, գովաբանել, թրծել։

Խոչընդոտել-նպաստել

հերքել-ապացուցել

գովաբանել-պախարակել

հարձակվել-նահանջել

ընկնել-բարձրանալ

ժպտալ-գժդմնել

Ը. Կուտակել, հաշտվել, առինքնել, վատնել, գժտվել, շտապել, սաստկանալ, վանել, հապաղել, մաղթել, խտանալ, բերկրել, նոսրանալ, թուլանալ։

վատնել-կուտակել

հաշտվել-գժտվել

սաստկանալ-թուլանալ

խտանալ-նոսրանալ

առինքնել-վանել

Թ. Ընդարձակ, ամբարտավան, սրատամ, թույլ, հարազատ, հեզ, սեղմ, անդորր, կորովի, օտար, երկնասլաց, հում, գետնամած, փոթորկված։

հարազատ-օտար

Ժ. Լայն, համերաշծ, գժտված, ամրակուռ, թխամած, լռակյաց, կրտսեր, խախուտ, շաղակրատ, երեց, կոպիտ, կթան, սիրալիր, անձուկ։

ԺԱ. Վճիտ, հոգևոր, տարտամ, բերրի, աշխարհիկ, ընդդեմ, պղտոր, անհրապույր, որոշակի, ոխերիմ, բեհերոտ, գեղաշուք, անպտուղ, անվախ։

Ուղղական խոսքի փոխակերպում

Մեջբերվող ուղղակի խոսք

1. Լինում է 2 տեսակի՝

• մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսք, որ մեջբերվում է ուղղակի

• բարձրաձայն ասած խոսք, զրույց՝ խոսող-խոսակից։

2. Մեջբերվող ուղղակի խոսքը անջատվում է հեղինակի խոսքից

• մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսքը՝ չակերտներով։ Վերջակետը դրվում է չակերտից հետո։

• բարձրաձայն ասած խոսքի, զրույց՝ խոսող-խոսակից տարբերակի դեպքում՝ գրվում է նոր տողից, գծիկով։

3.  Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասությունները բարդ նախադասություննե են։ Ունեն երկու հատված՝ հեղինակի խոսք և մեջբերվող ուղղակի խոսք։ Սա բարդ ստորադասական նախադասություն է, մեջբերվող խոսքը երկրորդականն է։ Սովորաբար այդ երկրորդականի պաշտոնը լինում է ուղիղ խնդիր, լրացնում է գլխավորի ասացական բային՝ ստորոգյալին։

Օր.՝  Արամը մտածեց. «Ես ինքս եմ իմ գլխի տերը, ոչ ոք ինձ հրամայելու իրավունք չունի»։ (ի՞նչ մտածեց՝ ես ինքս եմ… -ուղիղ խնդիր։

Մեջբերվող ուղղակի խոսքի նկատմամբ հեղինակի խոսքը լինում է նախադաս (առաջ հեղինակինը, հետո՝ մեջբերվող խոսքը), միջադաս (հեղինակի խոսքն ընկնում է մեջբերվող խոսքի մեջտեղը), վերջադաս (հեղինակի խոսքը մեջբերվող խոսքից հետո է)։

Օրինակներ՝

• Նա ասաց.
-Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս։ (նախադաս)

• Ես չեմ առարկում,- ասաց Սուրենը,— այդ մասին հայտնիր եղբորդ։ (միջադաս)

• -Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել,- ասաց բժիշկը։ (հետադաս)։

Ըստ այդ տեղի՝ նախադասությունները կետադրվում են.

• Նախադաս դիրքում հեղինակի խոսքից հետո դրվում է միջակետ։
Օրինակ՝ 

1. Վարդանը հիշեց ընկերոջ խոսքը. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում»։

2. Եկավ դևն ու հարցրեց.
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին։

• Միջադաս դիրքում հեղինակի խոսքը երկու կողմից անջատվում է ստորակետ գծով (,-)։

Օրինակ՝

1. «Դու բոլորին վստահելով,-հիշեց Վարդանը ընկերոջ խոսքը,- քեզ հարվածի տակ ես դնում»։

2. — Արքա,- եկավ դևն ու հարցրեց,- ո՞ւր է իմ ոսկին։

• Վերջադաս դիրքում հեղինակի խոսքից առաջ դրվում է ստորակետ գիծ (,-)։

Օրինակ՝

1. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում» ,- հիշեց Վարդանը ընկերոջ խոսքերը։

2. -Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին ,-եկավ դևն ու հարցրեց։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Կետադրիր տրված նախադասությունները (բոլորը մեջբերվող խոսքով են)

• Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։

• – Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,-ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

• -Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

• -Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,- խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

• -Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,-պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

• Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

• Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր.
-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

• -Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

• Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

• Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
-Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

2. Տրված մեջբերվող խոսքով նախադասություններում հեղինակի խոսքը տեղափոխիր երկու ձևով, ուշադիր եղիր, որ ճիշտ կետադրես։

3.Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ, հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը արծաթազօծ պատյանով լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին խրոխտ ձայնով խոսեց.
-Ազնի´վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի´ զինակիցներ, մեր քաջազն արքան
 Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևոտ, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը, մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

Ուղղակի մեջբերվող խոսքի փոխակերպումը անուղղակիի.

1. Ըստ անհրաժեշտության փոխվում է հեղինակի խոսքի տեղը։ Օր.՝ 
-Ես գնում եմ,- ասաց աղջիկը։
Աղջիկն ասաց, որ ինքը գնում է։

2. Ըստ անհրաժեշտության փոխվում է ենթակայի  ստորոգյալի տեղը։ Օր.՝
-Ես եկա,- ուրախ բացականչեց մանչուկը։
Մանչուկն ուրախ բացականչեց, որ ինքը եկավ։

3. Հեղինակի եւ մեջբերվող խոսքերի միջեւ ավելանում է որ կամ թե շաղկապը։ Եթե հարցում կամ երկմտություն է արտահայտում, թե շաղկապն է ավելանում, մնացած դեպքերում՝ որ շաղկապը։ Օրինակները՝ նախորդ նախադասություններում։ Կետադրում ենք համապատասխանաբար։

4. Կոչականները կամ անցնում են հեղինակի խոսքի մեջ, դառնում հանգման խնդիր, կամ մնում են մեջբերվող խոսքի մեջ, դառնում ենթակա, եթե հնարավոր է։ Օր.՝
-Վարդա՜ն, արի գրատախտակի մոտ,- ասաց ուսուցչուհին։
Ուսուցչյհին ասաց, որ Վարդանը գա գրատախտակի մոտ։ (ենթակա)
Ուսուցիչն ասաց Վարդանին, որ գա գրատախտակի մոտ։ (հանգման խնդիր)

5. Վերաբերականները, ձայնարկությունները որպես կանոն դուրս ենգալիս։

6. Հարցական, բացականչական նախադասությունները դառնում են պատմողական։

7. Անձնական դերանունների, ս,դ հոդերի, ստորոգյալների դեմքը փոխվում է ըստ անհրաժեշտության՝
ա) եթե մեջբերվող խոսքի ենթական պատմողն է, դառնում է առաջին դեմքով։
բ) եթե մեջբերվող խոսքի ենթական խոսակիցն է, դրվում է երկրորդ դեմքով։
գ)Մնացած դեպքերում դրվում է երրորդ դեմքով։

8. Կարող են ըստ անհրաժեշտության լինել նաեւ այլ փոփոխություններ։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Նախադասությունների ուղղակի խոսքը փոխակերպիր անուղղակիի։

Թարգմանչական նախագիծ

Թեյլոր Սվիֆթը հետաձգել է համերգը երկրպագուի մահից հետո․

Թեյլոր Սվիֆթը հետաձգել է իր համերգը Ռիո դե Ժանեյրոյում բարձր շոգի պատճառով, որը նախորդ շոուի ժամանակ երկրպագուի մահվան պատճառ է դարձել։ Սվիֆթն ասաց, որ երկրպագուների, անձնակազմի և կատարողների անվտանգությունը ծայրահեղ ջերմաստիճաններում ամենակարևորն է: 23-ամյա Անա Կլարա Բենևիդեսը ուշաթափվել է ուրբաթ օրը կայացած համերգի ժամանակ, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Բժիշկները ասել են, որ նրա մահվան պատճառ են դարձել բարձր շոգը։ Ռիոյում ջերմաստիճանը հասել է 59,7 աստիճան Ցելսիուսի։ 60,000 մարդ գնել է Սվիֆթի համերգի տոմս։ Բայց կազմակերպիչները շաբաթօրյա ցուցադրությունը տեղափոխեցին երկուշաբթի: Երկրպագուները շոգին սպասել են, իսկ երբ լսել են լուրը, շատ են վրդովվել։ Սվիֆթը նաև ընդհատեց ուրբաթ օրվա ելույթը՝ օգնելու երկրպագուներին, ովքեր իրենց լավ չեն զգում: Իշխանությունները հայտնել են, որ Սվիֆթի համերգին ներկա բոլոր մարդիկ պետք է ջրի հասանելիություն ունենան:

Բայական անդամի լրացումներ, պարագաներ

Պարագաներ
Ձևի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ձևը, օրինակ. Նա
հաճույքով օգնեց։ Ճամփորդը արագ-արագ պատմեց դեպքը։ Քամին մեղմորեն
օրորեց ծաղիկները։ Ձևի պարագան արտահայտվում է գոյականի գործիական
հոլովով (օրինակ՝ Թախիծով հիշեց դեպքը), դերանուններով (օրինակ՝ Նա
այդպես ասաց), դերբայներով (օրինակ՝ Երեխան վազելով հեռացավ։ Ծերունին
ոգևորված պատմեց), ձևի մակբայներով (օրինակ՝ Նա հերոսաբար կռվեց),
կապական կառույցներով (օրինակ՝ Կռվում էր հերոսի նման)։

Տեղի պարագան ցույց է տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
Վարպետն աշխատում էր արհեստանոցում։ Այցելուները ելան ցուցասրահից։
Բարձրացանք սարնիվեր։ Տեղի պարագան արտահայտվում է գոյականի
տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական հոլովներով (օրինակ՝ Նստեց աթոռին։ Նա եկավ տուն։ Հեռացավ քաղաքից։ Անցավ ճանապարհով։ Ապրում է գյուղում), դերանուններով (օրինակ՝ Ո՞ւր գնաց։ Այստեղ
եկավ), տեղի մակբայներով (օրինակ՝ Ընկել է դռնեդուռ), կապական կառույցներով (օրինակ՝ Գիրքը դրեց սեղանի վրա)։

Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը, օրինակ՝ Շինարարները երեկոյան վերադարձան։ Ձմռանը շինարարությունը ժամանակավորապես դադարեցվեց։ Աշխատանքն ավարտեցին ժամը
վեցին։ Ժամանակի պարագան արտահայտվում է գոյականի տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական հոլովներով (օրինակ՝ Կվերադառնա գարնանը։ Ցերեկը կգնամ։ Ամառվանից չեմ տեսել։ Գիշերով վերադարձավ։
Կյանքում չեմ տեսել), դերանուններով (օրինակ՝ Ե՞րբ եկավ), դերբայներով
(օրինակ՝ Վազելիս ընկավ), ժամանակի մակբայներով (օրինակ՝ Վաղուց չեմ
հանդիպել), կապական կառույցներով (օրինակ՝Դասից առաջ հանդիպեցինք)։

Չափ ու քանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման
չափը, աստիճանը, օրինակ՝ Նա հինգ անգամ այցելեց հորեղբորը։ Վարպետը
ամբողջ օրն աշխատեց։ Չափ ու քանակի պարագան արտահայտվում է չափի
մակբայներով (օրինակ՝ Ամբողջովին ժանգոտել էր), դերանուններով )օրինակ՝
Այնքա՜ն պետք է չարչարվեր, որ ավարտեր աշխատանքը) կապական կառույցներով (օրինակ՝ Ծառը տան չափ բարձրացել էր)։

Պայմանի պարագան ցույց է տալիս գործողության կատարման պայմանը,
օրինակ՝ Հաղթանակի դեպքում նրանք կմասնակցեն հաջորդ փուլի խաղերին։
Պայմանի պարագան արտահայտվում է կապական կառույցներով (օրինակ՝
Թույլատրության դեպքում կգնամ), գոյականի գործիական հոլովով (օրինակ՝
Լավ աշխատավարձով կաշխատեմ)։
Նպատակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման նպատակը,
օրինակ՝ Մեկնել է սովորելու համար։ Գնացին պահեստ՝ ապրանք բերելու։
Նպատակի պարագան արտահայտվում է գոյականի տրական հոլովով (օրինակ՝
Գնացել է հացի), անորոշ դերբայի տրական հոլովով (օրինակ՝ Այգեպանը գնաց
աշխատելու՚), կապական կառույցներով (օրինակ՝ Պատրաստում եմ հետս
տանելու նպատակով)։

Պատճառի պարագան ցույց է տալիս գործողության կատարման պատճառը,
օրինակ՝ Ուրախությունից պարում էր։ Նվերների համար շատ ուրախացավ։
Անձրևի պատճառով աշխատանքը դադարեցվեց։ Պատճառի պարագան
արտահայտվում է գոյականի բացառական հոլովով (օրինակ՝ Հիվանդությունից
նիհարել էր), կապական կառույցներով (օրինակ՝ Մշուշի պատճառով չէր երևում)։

Հիմունքի պարագան ցույց է տալիս այն հիմունքը, ըստ որի կատարվում է
գործողությունը, օրինակ՝ Ըստ օրենքի՝ դա անհնար է։ Այստեղ լողալն օրենքով
արգելված է։ Հիմունքի պարագան արտահայտվում է գոյականի գործիական
հոլովով (օրինակ՝ Հրամանագրով թույլատրվեց), բացառական հոլովով (օրինակ՝
Նրա տեսքից հասկացա, որ գործն հաջողությամբ է ավարտել), կապական
կառույցներով (Ըստ հրամանի՝ աշխատանքը պետք է ավարտել մեկ ամսում)։

Զիջման պարագան ցույց է տալիս, թե հակառակ ինչին է կատարվում գործողությունը, օրինակ՝ Հակառակ արգելքին՝ նրանք մեկնեցին։ Չնայած անձրևին՝
ճանապարհ ընկան։ Ի հեճուկս նրա՝ բոլորն ուրախ էին։ Զիջման պարագան
արտահայտվում է կապական կառույցներով։

Վարժ․

  1. Գտնե՛լ պարագաները և որոշե՛լ տեսակը։
    Ամեն առավոտ՝ ժամը վեցին (ժամանակի պարագա), ես բարձրանում էի կանաչազարդ բլրի գագաթը (տեղի պարագա)՝ ոսկեվառ արևածագը տեսնելու (նպատակի պարագա): Բարձրաբերձ լեռներից (տեղի պարագա) փչում էր վաղորդյան սարսռեցնող զովությունը, և դրանից կնճռոտվում էր լճի վիթխարի կապույտ հայելին: Արևի դեղնազօծ սկավառակը ելնում էր Այծեմնասարի խորդուբորդ թիկունքից (տեղի պարագա), և այդ պահին (ժամանակի պարագա) լիճն առկայծում էր երփնավառ ծփանքով: Լսվում էր աղավնիների կանչը մոտակա քարափից (տեղի պարագա), և երամը փռփռոցով օդ էր բարձրանում՝ լողալու արևի առաջին ոսկեզօծ շողերում (նպատակի պարագա):

Հայոց լեզու

Կետադրի՛ր նախադասությունները․
1. Արսենը՝ այդ երիտասարդը, մանուկ հասակից մայրական խնամք չէր տեսել։
2. Ճնշում.Ճնշման միավորները։
3. Նա հևում էր․ախր շատ էր  վազել։

4. Նա ամենը չասաց ժողովում. անչափ  հուզված էր  թագավորի հրովարտակից։
5. Մայրն ասաց. -Գնա՛  որդիս, և շուտ վերադարձիր:
6.  Գիրք կարդալով՝ դու գրքերում, շատ նորանոր բան կիմանաս․Շատ շատերից, շատ բաներում, մտքով հեռու կսլանաս։
7. Եկա, տեսա, հաղթեցի։
8. -Սիրելի’ս, գնա’  տուն։
9. Համաձայն օրենքի`  դուք  պետք է պարգևատրվեք։
10. Դուք,  համաձայն օրենքի,  պետք է պարգևատրվեք։ /սա հիմունքի պարագայով  է.  ձևի պարագայի դեպքում ոչինչ չի դրվում /
11. Արամը՝ մեր դասարանի գերազանցիկը, պարգևատրվեց։
12. Փառանձեմի  կնոջ՝ ամենամտերիմ  քրոջ դժբախտությունը, ցնցել էր ամենքին։  /սա  դժվար է. մտքի  շփոթից  խուսափելու համար` ի՞նչ անենք…./
13. -Գոհա՜ր, ես եմ, բա՛ց արա։
14. Մարդ եմ փնտրում, մարդ՝ ուրախ, երջանիկ,  չդժգոհող….
15. Ես սիրով ընդունեցի առաջարկը՝ ուսուցիչ լինել  այդ հեռավոր գյուղում։
16. Դու ինքդ շատ լավ գիտես։
17. Գլուխը փեշի տակ՝ գնում էր օտարության։
18. Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) և Մեծարենցը (Միսաք Մեծատուրյան) արևմտահայ պոեզիայի հսկաներից են:

Գործնական աշխատանք

1․Ընդգծի՛ր այն բառերը, որոնց մեջ կա քար արմատը:

Պայքար, կայծքար, որձաքար, քարտեզ, քարատակ, քարբ, Պորտաքար, քարտուղար, նախշքար, երկնաքար, քանքար:

Ո՞րն է ավելորդ:- Քարտեզ, քարբ, քարտուղար

2․Ո՞ր հատուկ անունը օրինաչափությանը չի ենթարկվում:

Տրդատ, Արա,  Գևորգ, Աննա,  Շավարշ,  Ալիսա,  Նվարդ, Մարիամ:

Պատասխան՝ Ալիսա։

3․Ո՞ր բառերն օրինաչափությանը չեն ենթարկվում:

Լեռնցի, փաստացի, արևելցի, հարևանցի,  հարավցի, թռուցի,  բազմաբերդցի, գերազանցի, ուռուտցի:

Պատասխան՝ փաստացի, թռուցի, գերազանցի։

4․Ինչպե՞ս ենք անվանում, ընտրիր յուրաքանչյուրին համապատասխան անունը:

Սպիտակ ձիուն – պաշո

Շիկակարմիր ձիուն – աշխետ

Թխակարմրին – շառատ

Մոխրագույնին – մողոշիկ

Սև ու ճերմակավունին – ճանճկեն

Ասպարափայլին – ճերմակ

5․Տրվածներից որո՞նք, ավելանալով խոսք բառին, չեն արտահայտի փոխաբերական իմաստ:

Ծանր, կեղտոտ, կիսատ, մահացու,  ուրախ, կցկտուր, տեղին, թթու:

Պատասխան՝ կիսատ, կցկտուր, տեղին։

6․Քանի՞ հնչյունափոխված բառ կա նախադասության մեջ:

Առվի  եզրին  կանգնած՝ նա հանկարծ  նկատեց դստեր՝ ջրերի վրայով վազող  կարմրավուն ծաղկազարդ  գլխաշորը:

Պատասխան՝ վեց։

7․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են խոսքի մասեր․

ա. ածական, մակբայ, ենթակա, բայ
բ. որոշիչ, դերանուն, գոյական, վերաբերական
գ. մակդիր, ածանց, թվական, հոլովում
դ. դերանուն, կապ, ձայնարկություն, շաղկապ

8. Ո՞ր շարքում չկա որևէ խոսքի մաս․

ա. բայ, կապ, վերաբերական
բ. խնդիր, ստորոգյալ, առում
գ. մակբայ, ձայնարկություն, շաղկապ
դ. գոյական, թվական, դերանուն

9․ Ո՞րն է խոսքի մաս․
ա. հոլով
բ. դերբայ
գ. ածական
դ. խոնարհում

10. Ո՞րը խոսքի մաս չէ․
ա. կոչական
բ. շաղկապ
գ. ձայնարկություն
դ. ածական

ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ

1․Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ․

ա. վերելակ, հնչուն, փչակ
բ. շեշտակի, հանք, հնչուն
գ. արցունք, հայուհի, վայրէջք,
դ. ուղղակի, փափկասուն, փախուստ

2․ Ո՞ր շարքում են միայն գոյականներ․

ա. սեր, սիրելի, տիկին
բ. օր, անձրև, գինի
գ. ատաղձ, գուղձ, ցնծագին
դ. ջուր, ծորակ, ջրառատ

3․ Ո՞ր շարքում չկա գոյական․

ա. հին, հագուստ, դարպաս
բ. վնասվածք, հարգելի, տնական
գ. սեղան, ծովային, ծարավել
դ. գեղեցիկ, գրքային, ամպամած

4. Ո՞ր շարքում չկա գոյական․

ա. հայելի, նազելի, գովելի
բ. վնասվածք, հնչեղ, վայրենի
գ. բազկերակ, կանացի, հյուսն
դ. մայրենի, դյուցազնական, կանաչ

5․ Ո՞ր բառը գոյական չէ․

ա. գեղջուկ
բ. դպրոցական
գ. հյութալի
դ. սեր

6․Ո՞ր բառն է գոյական․

ա. կտրիչ
բ. քննիչ
գ. հուզիչ
դ. դյութիչ

7. Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1. կաշի, տոպրակ, վահան
2. կթղա, գուղձ, մարզպետ
3. ռազմիկ, աստղիկ, վրեժ
4. վարուժան, երեխա, մանուկ

8. Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1․ծաղիկ, փայլակ, շանթ
2. տղա, պատանի, համեստ
3. շուշան, ցորեն, կահույք
4. հայրենիք, տապան, ծիծեռնակ

9. Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1․ վասակ, առյուծ, մհեր
2. տիկին, տիրուհի, ազատուհի
3. համբարձում, համեստ, հեղինե
4. հուսիկ, վարազ, որսորդ

10․ Ո՞ր բառը գոյական չէ․

ա. մերսող
բ. գրող
գ. դող
դ. հոսող

11․ Ո՞ր բառը գոյական չէ․

ա. հուզիչ
բ. սուլիչ
գ. վարիչ
դ. գրիչ

12․ Ո՞ր բառը գոյական չէ․

ա․կոշկեղեն
բ․ հողեղեն
գ․խմորեղեն
դ․զարդեղեն

13․ Ո՞ր բառը գոյական չէ․

ա․աստղ
բ․ավագ
գ․աղավնյակ
դ․պատվիրակ

ԳՈՅԱԿԱՆԻ ԹԻՎԸ

1․ Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակին է կազմվում —եր վերջավորությամբ․

1․հանքափոր, ուղեգիր, քարակույտ, պարերգ
2․հանքափոր, հեռագիր,նստացույց, ամպակույտ,
3․աղբակույտ, մանկագիր, հեռուստացույց, լրահոս
4․մեծատուն, ձեռագիր, դրոշմանիշ, խմբերգ

2․ Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակին է կազմվում -եր վերջավորությամբ․

1․հանածո, լրաբեր, ծառուղի, նորահարս
2․ծառատունկ, ափսե, գրիչ, արկղ
3․վագր, տերտեր, բարձունք, աղեցույց
4․գամփռ, գիրք, լրագիր, խմբերգ

3․ Ո՞ր պնդումն է սխալ․

1․Գոյականն ունի եզակի և հոգնակի թիվ։
2․Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր, ներ վերջավորությամբ:
3․Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է միայն ներ-ով:
4․Գինի բառը սովորական իմաստով հոգնակի թիվ չունի:

4․ Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակին է կազմվում ներ—ով․

1․համաձուլվածք, սարահարթ, ազդ, ուղեցույց
2․վիպասք, հազարապետ, բարձունք, շուրջկալ
3․գործատու, վիպագիր, մեծատուն, վարձակալ
4․տերտեր, թթվություն, վագր, հարկատու

5․ Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակին է կազմվում ներ—ով․

1․ձեռագիր, հորեղբայր, մորաքույր, հացթուխ
2․կոշկակար, սպա, ծովեզր, զգեստ
3․սերունդ, ճամփա, հարս, նկար
4․նեգր, տնկի, ծունկ, եզ

6․Ո՞ր բառի հոգնակին չի կազմվում ներ-ով

1.սպի
2. ազդր
3. շտաբ
4. ծրար

7․Ո՞ր բառի հոգնակին չի կազմվում ներ-ով

1.հոգս
2. նկար
3. վրան
4. Մեծատուն

8․Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը․

1․Դոնբասի ածխահանքի (հանքափորերը, հանքափորները) գործադուլ են անում:
2. Եղբայրս (ակնոցների, ակնոցի) ապակին խնամքով է սրբում:
3. Հայ ժողովրդի (դուստրերը, դուստրները) օժտված են աշխատասիրությամբ:
4. (Վիպագրերը, վիպագիրներ) մեզ են ներկայացնում մեր ժողովրդի անցյալը:

9․ Նշվածներից ո՞րը հոլովի տեսակ չէ․

գործիական
տրական
ներգործական
սեռական

10․ Ո՞ր նախադասության մեջ ուղղական հոլովով դրված անդամ կա․

Արևածագը դիմավորեցինք քաղաքից դուրս:
Արևածագ բառը գրվում է և-ով:
Արևածագը փրկության հույս բերեց նավաբեկյալներին:
Մենք սպասում էինք քեզ, արևածագ:

11․ Ո՞ր շարքում արտաքին հոլովման բառ չկա․

ա. օր, ձուկ, հայր, սյուն
բ․ձուկ, մուկ, եզ, առու
գ․երեխա, հարսնաքույր, ձմեռ, գարի
դ․տուն, եղբայր, ձյուն, նախահայր

12․ Հոլովման ո՞ր ձևն է սխալ․

1. ձիու
2. արյամբ
3. տատու
4. շարժման

Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն

Երևանյան հասարակության ժարգոնը

Ժարգոնը հասարակական որոշակի նեղ շերտի պատկանող հատուկ լեզուն է, օրինակ՝ գողերը սովորաբար ունենում են իրանց ժարգոնը, տարիքային որոշակի խմբեր, օրինակ՝ դեռահասները, ուսանողները, կարող են ունենալ իրենց ժարգոնը։ ժարգոնային բառերը օգտագործվում են թե´ սոցիալական ցանցերում,  թե´  շփման մեջ: Եթե Հայաստանում լսենք ընդհամենը մեկ խոսակցություն, ապա կհասկանանք, որ ժարգոնային լեզուն գերիշխում է գրական հայերենին: Ժարգոնային բառեր՝

Խնդալ-ծիծաղել

 Ժարգոնային բառեր՝

Մենթ – ոստիկան

Խոխմա – ծիծաղելի

Պսիխ- հոգեկան

Դիվան քշել – պարապության մատնվել

Սաղ – ամբողջ

Մերսի – շնորհակալություն

Օքեյ – լավ

Կանկռետնի – կոնկրետ, հակիրճ

Ազիզ – սիրելիս

Վալնավատ – անհանգստություն

Նամյոկ – ակնարկ

Ջեբ-գրպան

Քուչա-բակ

Լոքշ -ձանձրույթ

Թույն–գերազանց,լավ

Ապե-տղա

Նատուռի-իսկապես

Վապշե-ընդհանրապես

Լռվել- տեղում մնալ

ռադդ քաշի- կորիր, հեռացիր

Հնչյունաբանություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններենտեղիունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի, բազուկ-բազկաթոռ, պատիժ-պատժել, ողջույն-ողջունել, աշխույժ-աշխուժություն, մատյան-մատենագիր, պարտեզ-պարտիզան, գլուխ-գլխավոր, էշ-իշամեղու:

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որտեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ-բրդյա, սիրտ-սրտատրոփ, կույր-կուրանալ, ճահիճ-ճահճուտ, ալյուր-ալրաղաց, կեզ-կիզիչ, ատամնաբույժ-ատամնաբուժարան։
բ) վիշտ-վշտալից, թույլ-թուլակազմ, ծնունդ-ծննդյան, հաշիվ-հաշվեհարդար, արթուն-արթնանալ, հույն-Հունաստան, տույժ-տուժել։

3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

Ձնծաղիկ-ձյուն, թխահեր-թուխ, սառցահատ-սառույց, երգչախումբ-երգիչ, կիսել-կես, ըմպանակ-ումպ, մեղվապահ-մեղու, հունական-հույն, կղզյակ-կղզի:

4.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

Գրադարան, մայրուղի, կատվազգի, զարդանախշ, գլխապտույտ, խնձորենի, լեզվաոճական, երկաթապատ, շինարարական, լուսանկար, գյուղամեջ, մայթեզր, կուտակել, բառիմաստ, ջրապտույտ, տուֆակերտ, սրբապատկեր, ուղղաձիգ։

Գրադարան-գիր, կատվազգի-կատու, գլխապտույտ-գլուխ, լեզվաոճական-լեզու, շինարարական-շեն, լուսանկար-լույս, կուտակել-կույտ, ջրապտույտ-ջուր, սրբապատկեր-սուրբ, ուղղաձիգ-ուղիղ։

Է(Ե) ՁԱՅՆԱՎՈՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Հովհաննես-Հովհաննիսյան (ե-ի)

անեծք-անիծել (ե-ի)

դեմ-դիմանկար (ե-ի)

վրեժ-վրիժառու (ե-ի)

վեպ-վիպասան (ե-ի)

2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝կես+ա+դեմ-կիսադեմ

Ծաղիկ+ա+ձոր-Ծաղկաձոր

շեկ+ա+հեր-շիկահեր

վեմ+ա+փոր-վիմափոր

մեգ+ա+պատ-միգապատ

գես+աստղ-գիսաստղ

սեր+առատ-սիրառատ

հանդես+ություն-հանդիսություն

պատվեր+ա+տու-պատվիրատու

բնագետ+ություն-բնագիտություն

հրավեր+ա+տոմս-հրավիրատոմս

3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գիր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:

Վիճաբանություն, վիճահարույց, նվիրատու, նվիրական, տիրակալ, տիրանալ, միջօրեական, միջանկյալ, գրագետ, գրականություն։

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Գեր (անալ), կես (ատ), հայրենասեր (ություն), մեգ (ապատ), էշ (ատեր), պարտեզ (պան), զեն (ակիր), հրավեր (ատոմս), էշ (այծյամ), գրագետ (ություն), տեր (անալ), վեպ (ագիր):

Գիրանալ, կիսատ, հայրենասիրությւոն, միգապատ, իշատեր, պարտիզպան, զինակիր, հրավիրատոմս, իշայծյամ, գրագիտություն, տիրանալ, վիպագիր։

5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

դիզել-դեզ, կիսամուշտակ-կես, վիպական-վեպ, իջևանել-էջ, պատվիրել-պատվիրել, սիրալիր-սեր, իջվածք-էջ, տիրական-տեր, սիզավետ-սեզ, զինել-զեն:

Ի ՁԱՅՆԱՎՈՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան (ի-ն գաղտնավանկի ը)

միրգ-մրգատու (ի-ն գաղտնավանկի ը)

ջիղ-ջղային (ի-ն սղվել է)

կաղին-կաղնի (ի-ն սղվել է)

որդի-որդյակ (ի-յա)

կռիվ-կռվել (ի-ն գաղտնավանկի ը)

խիղճ-խղճալ (ի-ն գաղտնավանկի ը)

կծիկ-կծկել (ի-ն սղվել)

մահիճ-մահճակալ (ի-ն սղվել)

կոշիկ-կոշկեղեն (ի-ն սղվել)

նկարիչ-նկարչություն (ի-ն սղվել)

կղզի-կղզյակ (ի-յա)

2. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝

ի-ն սղվել է (չի արտասանվում)-վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, վրձնահարված, նկարչական

ի-ն դարձել է ը, որը չի գրվում-Մկրտչյան, նարնջագույն, բժշկական, սկզբնակետ, կնքել, սրտամորմոք, կարմրավուն

Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:

3. Բառերը տեղադրիր համապատասխան շարքերում՝

որդյակ, քաղաքացիություն, տարեվերջ, աղավնյակ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, կղզիանալ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:

Բառավերջի ի-ն

ա) Դարձել է ե- տարեվերջ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, բարեպաշտ, ուղեգորգ, փոշեծածկ, այգեպան, տարեդարձ, որդեգրել։

բ) Ընկել է- աղավնյակ, փոշոտ, բարություն, կենդանություն, թշնամանալ

գ) դարձել է յ-որդյակ,

դ) պահպանվել է- քաղաքացիություն, կղզիանալ

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Թիվ (նշան)-թվանշան, գին(ցուցակ)-գնացուցակ, ուղի(գիր)-ուղեգիր, միս(գործ)-մսագործ, գարի(հաց)-գարեհաց,, ծաղիկ(թերթ)-ծաղկաթերթ, դեղին(մորթ)-դեղնամորթ, խնդիր(գիրք)-խնդրագիրք, սիրտ(ցավ)-սրտացավ, բարի(կամ)-բարեկամ, այգի(պան)-այգեպան, հոգի(ակ)-հոգյակ, երկիր(բան)-երկրաբան:

ՈՒ ՁԱՅՆԱՎՈՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

մուր-մրոտ (ու-ն գաղնատավանկի ը)

մեղու-մեղվաբույծ (ու-ն սղվել է)

նուռ-նռնենի (ու-ն գաղնատավանկի ը)

առու-առվակ (ու-ն սղվել է)

աղմուկ-աղմկել (ու-ն գաղնատավանկի ը)

սուր-սրամարտ (ու-ն գաղնատավանկի ը)

ծուխ-ծխախոտ (ու-ն գաղնատավանկի ը)

ածուխ-ածխահանք (ու-ն սղվել է)

մասուր-մասրենի (ու-ն գաղնատավանկի ը)

բլուր-բլրակ (ու-ն գաղնատավանկի ը)

թթու-թթվաշ (ու-ն սղվել է)

ապուշ-ապշել (ու-ն սղվել է)

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունիփոփոխություն՝

լուռ-լռակյաց, լռություն,

սուտ-ստել, ստաբանություն

ջուր-ջրառատ, ջրհեղեղ

հուր-հրեղեն, հրաբուխ

մութ-մթություն, մթագին

ձուկ-ձնկորս, ձկնաբուծարան

տուն-տնային, տնական

սուրբ-սրբանալ, սրբագին

3. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝հրդեհ հանգցնող-հրշեջ

Lուր բերող-լրաբեր, սուտ խոսող-ստախոս, ձուկ որսացող-ձկնորս, տունը պահող-տնապան, ծուխը տնից հեռացնող-ծխնելույց, ջուր կրող-ջրակիր, հաճախ լուռ մնացող-լռակյաց, թթի ծառ-թթենի, լեզվի մասնագետ-լեզվաբան, ձվի ձև ունեցող-ձվաձև:

4. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ծաղկաբույլ-ծաղիկ:

Մտամոլոր-միտ, վիրաբույժ-վեր, զինագործ-զեն, ըմպանակ-ումպ, գրադարակ-գիր, երկնասույզ-երկինք, լծկան-լույծ, սրընթաց-սուր, կիսալուսին-կես, մրրկահույզ-մրրիկ, բուսաբան-բույս:

5. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝

ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել

բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել

ջրել-ոռոգել, մթնել-խավարել, գլխավորել-առաջնորդել, ամրանալ-պնդանալ, խորհրդածել-մտորել, ապշել-զարմանալ

6. Որոշիր թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝Օրինակ՝ցրտահար-ցուրտ (ու-ը)

գլխային-գլուխ (ու-ը), գարնանային-գարուն (ու-ն ընկել է ), լեզվակ, ձվակեր-ձու (ու-ը), գնդաձև-գունդ (ու-ը), շնչավոր-շունչ (ու-ը), նռնենի-նուռ (ու-ը), խորհրդավոր-խորհուրդ (ու-ն ընկել է ), շրթնային-շուրթ (ու-ը), բրդատու-բուրդ (ու-ը), նրբագեղմ-նուրբ (ու-ը), ամրացնել-ամուր (ու-ն ընկել է ), թթվել-թթու (ու-ն ընկել է ), առվահան-առու (ու-ն ընկել է ), կատվախաղ-կատու, լծկան-լույծ (ու-ը), ձկներ-ձուկ (ու-ը):

7. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կուրծք(վանդակ)-կրծքավանդակ, ջուր(աման)-ջրաման, շուրջ(գիծ)-ջրագիծ, միս(գործ)-մսագործ, ուրու(ական)-ուրվական, տունկ(արան)-տնկարան, մածուն(աման)-մածնաման, չու(ցուցակ)-չվացուցակ, սնունդ(մթերք)-սննդամթերք:

ԳԱՂՏՆԱՎԱՆԿԻ Ը ՁԱՅՆԱՎՈՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

մեղր-Մեղրաձոր (ը-ն սղվել է)

մանր-մանրամասն (ը-ն սղվել է)

համր-համրություն (ը-ն սղվել է)

խառն-խառնիխուռն (ը-ն սղվել է)

ազդր-ազդրամիս (ը-ն սղվել է)

թանձր-թանձրանալ (ը-ն սղվել է)

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որտեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

աստղ-աստղագետ, աստղաբույլ,

կարծր-կարծրատիպ, կարծրադատ

փոքր-փոքրամարմին, փոքրանալ

կայսր-կայսերուհի, կայսրություն

քաղցր-քաղցրակեր, քաղրցավենիք

ՅԱ, ՈՒՅ ԵՐԿՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

հավիտյան-հավիտենական (յա-ե)

սենյակ-սենեկազգեստ (յա-ե)

առօրյա-առօրեական (յա-ե)

հնամյա-հնամենի (յա-ե)

պատանյա-պատանեկիկ (յա-ե)

2. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:

վայրկյան+ցույց-վայրկենացույց

կատարյալ+ություն-կատարելություն

մատյան+գիր-մատենագիր

առաքյալ+ական-առաքելական

հեծյալ+զոր-հեծելազոր

ատյան+կալ-ատենակալ

3. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝

Զրույց-զրուցարան, զրուցել, ցույց-ցուցարար, ցուցիչ, գույն-գունավորել, գունապնակ, հույս-հուսահատ, հուսախաբ, հրապույր-հրապուրիչ, հրապուրել, լույս-լուսավորել, լուսաստղ, բույր-բուրավետ, բուրաստան:

4.Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

լուսավոր-լույս, բուրաստան-բույր, բուսական-բույս, մատուցել-մատույց, զգուշություն-զգույշ, հուսալից-հույս, թունավոր-թույն, գունեղ-գույն, կապտություն-կապույտ, սառցարան-սառույց, համբուրել-համբույր, ողջունել-ողջույն, կուտակել-կույտ, կառուցում-կառույց, զեկուցում-զեկույցն, անասնաբուծություն-անասնաբույծ

5.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կառույց(պատել)-կառուցապատել, բույս(բան)-բուսաբան, հույս(տու)-հուսատու, լույս(բեր)-լուսաբեր, զեկույց(գիր)-զեկուցագիր, հրապույր(իչ)-հրապուրիչ, գույն(վառ)-գունավառ, սառույց(պատ)-սառցապատ

Շտեմարան

Շտեմարան 2

Առանցձնացնել և կողք կողքի իմաստով իրար մոտ (հոմանիշ) բառեր (ընդամենը 6 զույգ)

  1. լապտեր — լուսարձակ
    լեղի -մաղձ

ինքնաթիռ — սավառնակ

քուրջ -լաթ

լախտ — մտրակ 

քուղ — լար

 Մերթընդմերթ -երբեմն

արդարև — հիրավի

համակ -ամբողջովին

իզուր -ապարդյուն

լոկ — գեթ 

երկուստեք -ոխադարձաբար

44.

Վաղօրոք -կանխավ

ի հեճուկս -հակառակ

մշտապես — հավիտյան

անմիջապես — իսկույն ևեթ

իսպառ — վերջնականապես 

իսկապես -իրավամբ

45.

սին -դատարկ 

տհաճ -գարշելի 

գոս -չոր 

գաղջ -գոլ 

մունջ -համր 

գեղաշուք — պերճ

Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստը իրար հակառակ (հականիշ) բառերը (ընդամենը 6 զույգ)
1․
Բերկրալից- թախծոտ
փութկոտ- դանդաղկոտ
կանուխ-ուշ
համակ-
քնքուշ-բիրտ
երկչոտ-համարձակ
թեժ-մարմանդ
ձախողակ-

2․
Պատվարժան-անարգ
պարփակ-
կողմ-դեմ
տհաճ-դուրեկան
ժուժկալ- անզուսպ
թավ-նոսր
թեթևասահ- ծանրաքայլ
հրաշեկ-

3․
Տերնազուրկ-
հեզիկ-դժգույն
սինլքոր-վեհանձն
երանգավառ-
սնանկ-
կիրթ-անտաշ
սաղարթախիտ-
խորդուբորդ- ողորկ
տամուկ-չոր