Սեպտեմբեր-դեկտեմբեր հաշվետվություն 2021

Ահա և ավարտվեց ուսումնական առաջին կիսամյակը։ Քանի որ ես այս դպրոցում նոր սովորող եմ, տպավորություններս աննկարագրելի շատ են։ Սկսեմ նրանից, որ այստեղ ես հնարավորություն ունեի ընտրել ինձ հետաքրքրող առարկաներ։ Այդ կերպ մենք ավելի ենք կենտրոնանում մեր ապագայում կիրառվող առարկաների վրա։ Նաև այս տարի մենք հնարավորություն ունեինք ընտրել այն ուսուցիչներին, որոնց հետ ցանկանում ենք աշխատել՝ հաշվի առնելով նրանց ուսումնական պլանը և նախագծերը։ Մեզ հետաքրքրող առարկան ընտրելը իրականում շատ կարևոր է, քանի որ այդպես մենք հասկանում ենք արդյո՞ք մեզ տեսնում ենք տվյալ ոլորտում, թե ոչ։ Այս ամիսների ընթացքում ես կատարելագործեցի իմ դիզայնական գիտելիքները, ինչպես նաև կարողացա լավացնել իմ գծանկարչության և քանդակի գիտելիքները։ Այս դպրոցում ինձ նաև զարմացրեցին մեդիաուրբաթները։ Այլ դպրոցներում երբեք չեմ հանդիպել այսպիսի միջոցառումներ։ Ինձ համար շատ հետաքրքիր էր բոլոր մեդիաուրբաթները, բայց կցանկանայի խոսել ավագ դպրոցի մեդիաուրբաթի մասին, քանի որ դա իմ առաջին մեդիաուրբաթն էր։ Ինձ համար շատ զվարճալի էին անցնում փորձերը, որտեղ մենք սովորում էինք տարբեր ազգային պարեր։ Ես ինքս ազգային պարերի մեծ սիրահար եմ և ինձ անչափ հետաքրքիր էր մասնակցել և նոր պարեր սովորել։ Կարող եմ ասել, որ այս 4 ամիսը ինձ համար ամենալավ ուսումնական շրջանն էր։ Այս կիսամյակը ուղղակի անմոռանալի էր ինձ համար և ես ավելի քան համոզված եմ, որ երկրորդ կիսամյակը էլ ավելի հետաքրքիր է անցնելու։

Պապ թագավոր

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Պապ թագավոր»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Գնահատե՛ք Պապ թագավորի բարեփոխումները։ Ի՞նչ արդյունքներ տվեցին այս բարեփոխումները։

Պապ թագավորն իրականում շատ կարևոր բարեփոխումներ արեց։ Նրա և Մուշեղ սպարապետի շնորհիվ պետության անվտանգությունն ու ռազմատնտեսական հզորությունը ամրապնդվեց։ Բանակի թիվը հասցվեց մոտ հարյուր հազարի, եկեղեցական հողատիրությունը սահմանափակվեց, կուսանոցներն ու այրիների ապաստանները փակվեցին, և այրիներն ու կույսերն իրավունք ստացան ամուսնանալու, որպեսզի երկրի բնակչությունը և հայոց բանակն ավելի աճի և ծաղկի։ Պապի վարած անկախ քաղաքականության շնորհիվ Հայաստանից վտարվեցին պարսից զորքերը։ Կարծում եմ Պապի բարեփոխումները բավականին լավ ազդեցություն ունեցան Հայաստանի վրա։

  • Ի՞նչ տեղի կունենար, եթե Մուշեղ սպարապետը հետ չվերադարձներ Շապուհի կանանոցը։

Եթե Մուշեղ սպարապետը չվերադարձներ Շապուհի կանանոցը, կարծում եմ Շապուհը նոր զորք կհավաքեր և կրկին կհարձակվեր Հայաստանի վրա։ Սակայն, եթե նայենք այլ տեսանկյունից, ապա Մուշեղը կանանոցը չվերադարձնելով կարող էր Շապուհին իր բռում պահել, եթե այդ կանայք Շապուհի համար իրոք կարևոր էին։ Նա Շապուհին կկարողանար վերահսկել և նրան սպառնալ կանանոցով, բայց սա ըստ իս այդքան էլ հավանական տարբերակ չէ, քանի որ չեմ կարծում, որ Մուշեղ սպարապետը կարող էր կանանց կյանքեր վտանգել։ Իսկ մյուս տարբերակն այն է, որ եթե Մուշեղը Շապուհին չվերադարձներ կանանոցը, ապա Պապը չէր զայրանա Մուշեղի վրա և որևէ խռովություն նրանց միջև չէր լինի։

  • Ինչու՞ դավադրաբար սպանեցին Պապ թագավորին։

Պապ թագավորին դավադրաբար սպանեցին, քանի որ նա Վաղես կայսրին պահանջ էր ներկայացրել վերադարձնել Կեսարիայի 10 քաղաքները և Ուռհան (Եդեսիա), բացի այդ սպառնացել էր, որ եթե չվերադարձնի այդ տարածքները, իրենց միջև թշնամություն կծագի։ Այս սպառնալիքն իհարկե Վաղեսին բացարձակապես դուր չեկավ, և նա էլ որոշեց դավադրաբար Պապին սպանել և ասպարեզից դուրս հանել։ Ճիշտ է, առաջին դավադրությունը չստացվեց, բայց երկրորդ անգամ՝ 374 թվականին, Պապին սպանեցին խնջույքի ժամանակ։

Դասարանական աշխատանքի թեմա՝ «Պապ թագավոր»

Խրախուսանք և պատիժ

Խրախուսել նշանակում է` դրականորեն գնահատել որևէ մեկի աշխատանքը: Խրախուսանքը մեծ նշանակություն ունի անձի համար: Մարդուն խրախուսում են նրա բարի գործի համար: Խրախուսանքի ներքո մարդը կարող է ցանկալի քայլեր անի և ճիշտ ուղիով ընթանա: Խրախուսանքը լավ միջոց է, ստիպում է մարդուն ավելի աշխատասեր և պատասխանատու լինել։ Յուրաքանչյուր արարք լինի դրական թե բացասական` չպետք է մնա անարձագանք: Լավի համար` խրախուսանք, վատի համար`պատիժ: Երբեմն խրախուսանքը լինում է վնասակար, իսկ պատիժը դրական:Միշտ չէ, որ պատժի միջոցով հնարավոր է լինում մարդուն հասկացնել իր սխալը: Անգամ հնարավոր են այպիսի դեպքեր , որ մարդը պատիժ ստանալով սկսի առավել վատ արարքներ գործել: Այստեղից կարելի է գալ այն եզրահանգմանը, որ եթե ցանկանում ենք դիմացինին որևէ հարցում մոտիվացնել ՝ ապա պետք է նրան խրախուսել իր թեկուզ փոքր , բայց լավ արարքի համար:

Communication

Grammer

  • Past simple vs present perfect simple

A. Look at the examples from the text. Which of the sentences are in the past simple, and which are in the present perfect simple?
Owen and I have had a special bond between us since we were born. — present perfect simple
Once he had a bad fall in rugby. — past simple
One experiment involved eight-year-old Richard Powles and his twin, Damien. — past simple
There have been cases between celebrity twins too. — present perfect simple

B. Find other examples in the text.
Present perfect simple — There has been a lot of research that has proved that some twins have this ability.
Past simple — I got this terrible pain in my leg.

C. Complete the rule. Write past simple or present perfect simple.
We use the PAST SIMPLE to talk about events in the past which are separate from now (the moment of speaking).
We use the PRESENT PERFECT SIMPLE to connect the past and now (the moment of speaking).

  • Time expressions

D. Complete the rule. Write past simple or present perfect simple.
We use the PAST SIMPLE with expressions such as last week, a year ago, in June, yesterday (referring to time completely in the past).
We often use the PRESENT PERFECT SIMPLE withe for and since (the period of time is from the past to now).
We usually use the PRESENT PERFECT SIMPLE withe just, already, and yet (words that have a link with now).
We often use the PRESENT PERFECT SIMPLE with ever and never (referring to any time up now).

E. Complete the text. Use the correct form of the past simple or the present perfect simple.
Petra Dawes left school six months ago. But she didn’t go straight on to university after the holidays like a lot of her schoolmates. In September she did something she had wanted to do for some time. She took a gap year. Since then, she has traveled  to three different countries and has spent between two and four weeks in each one. She didn’t learn  three new languages though, because all the countries are French-speaking! But she has started  to learn some Italian, because Italy is her next stop — and she can’t wait! ‘I have always wanted to see Italy. It’s a country I have never visited, so I am incredibly excited about it!’

Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի I դարի առաջիբ կեսերում։

Կարդացե՛ք հետևյալ թեման՝ «Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը I-րդ դարի առաջին կեսում»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

1- Հայաստանը գահակալական խնդիրների պատճառով ինչու՞ էր հայտվել Հռոմի և Պարթևստանի մրցակցության գոտում

Հայաստանը գտնվում էր Հռոմի և Պարթևստանի միջև։ Այն պետությունը, որը Հայաստանին իր կողմը կքաշեր, կդառնար գերիշխող։ Այս պատճառով էլ Հայաստանում գահակալական խնդիրներ կային։ Արտաշեսյանների անկումից հետո Հռոմը Հայաստանում գահ էր բարձրացնում Արտաշեսյաններին ազգակից մարդկանց, սակայն սա հայերին բացարձակապես դուր չէր գալիս։ Այդ ընթացքում Պարթևստանը վերականգնել էր իր նախկին դիրքերը և իրեն էլ չէր խանգարի Հայասատանի հետ դաշնակցել։ Եվ այսպես սկսում է մրցակցություն այս երկու հզոր պետությունների միջև։ Երկուսն էլ փորձում են իրենց թեկնածուներին գահ բարձրացնել, որի ընթացքում տեղի են ունենում պատերազմներ, ճակատամարտեր, իսկ վերջում կնքվում է պայմանագիր՝ Պարթևստանի օգտին։

2․- Արդո՞ք այս մրցակցության ժամանակաշրջանում կար հայերի համար այլընտրանքներ․ հիմնավորե՛ք։

Հայերը գտնվում էին 2 հզոր պետությունների մեջտեղում և չեմ կարծում, որ կկարողանային ինչ-որ բան ձեռնարկել։ Մեր ուժերը համեմատաբար ավելի թույլ և քիչ էին, քան հռոմեացիներինը, կամ պարթևներինը։ Մենք չունեինք ղեկավար, որը Հռոմի կամ Պարթևստանի կողմից գահ չէր բարձրացել։ Մենք ոչ մի երաշխիք չունեինք, որ նրանց դեմ դուրս գալու դեպքում 2 կողմից չէինք ճնշվի։ Իսկ այդ պարագայում հայ ազգի վիճակն ավելի վատ կլիներ։

3- Ինչո՞ւ Հայոց ավագանին ի վերջո կանգնեք Պարթևական քաղաքական կողմնորոշման վրա։

Հայոց ավագանին կանգ առավ Պարթևական քաղաքական կողմնորոշման վրա, քանի որ պարթևները չէին սպառնում հայկական պետականության գոյությանը։ Նրանք չէին ցանկանում Հռոմի պես գերիշխել Հայաստանին և բռի մեջ պահել։ Բացի այդ, հայերն ու պարթևները սովորույթներով, բարքերով, կենցաղով իրար շատ նման էին և համատեղ ուժերով կկարողանային Հռոմին հակահարված տալ։

Խուլիո Կորտասար. «Ժամանակագրություն Կեսարի համար» և Ժան Պիեռ Ռոնե «Քրիստոսի մտերմիկությունը»

Խուլիո Կորտասար. «Ժամանակագրություն Կեսարի համար»։
Ժան Պիեռ Ռոնե «Քրիստոսի մտերմիկությունը»։

Համեմատի՛ր երկու ստեղծագործություններում եղած ժամանակագրությունները։


Խուլիո Կորտասարի ստեղծագործության մեջ ներկայացվում է կայսեր ապագա նպատակների և անելիքների մասին։ Ամենակարևորն այն է, որ կայսրը խոսում է շատ վստահ ու մտադրված այն ուղղությամբ, որ այդ ամենը ապագայում անկասկած պետք է դառնան իրականություն։Երկրորդ ստեղծագործությունը մի մարդու մասին է, որը ցուցադրական բաներ չի սիրում և իր օրակարգում շատ կարևոր խորհուրդներ են ներառված։

Կազմիր քո կյանքի ժամանակագրությունը։ Համեմատիր կարդացածիդ հետ, նշիր տարբերությունները։

Ժամանակագրությունն ինձ օգնում է իմ ապագայի հարցում լինել ավելի հստակ և կողմնորոշված։Իմ ժամանակագրությունը ստեղծագործությունում ներկայացված ժամանակագրությանը նման է նրանով, որ ես նույնպետս իմ համար ստեղծում եմ խորհուրդներ, հստակ նպատակներ և դրանք արդեն դառնում են ապագայի բանալիները։

Գրառում արա կարդացածդ ստեղծագործություննեի մասին՝

  1. ինչի մասին են․

Այս ստեղծագործությունները 2 իրարից տարբերվող մարդկանց մասին են։ Նրանցից մեկը սիրում է, երբ իրեն գովաբանում, փառաբանում են, իսկ մյուսը չի սիրում ցուցադրական բաներ և չի սիրում, երբ իր մասին ինչ-որ բաներ են տարածում։ Սա նրանց ապրելաձևերի մասին է։

2.որ առասպելների հետ ընդհանրություն ունեն․

3.ինչ են սովորեցնում, ինչ ակնարկ ունեն իրենց մեջ․

Այս ստեղծագործությունը սովորեցնում է լինել վստահ։ Երբ դու վստահ ես քեզ վրա, քեզ վստահում են նաև քեզ շրջապատող մարդիկ։Այս կըանքում շատ կլարևոր ք վստահել ինքդ քեզ։

4․մեկնաբանիր ամեն ստեղծագործության կառուցվածքը, բառապաշարը։

Առաջինում ամեն ինչ շատ հստակ է գրված։ Այդ գրելաոճը կարծես թե ստիպում է քեզ, հավատալ ինքդ քեզ ու վստահ լինել։ Իսկ երկրորդում՝ Քրիստոսի օրակարգում, ներկայացված է խորհուրդների շարք, որոնք ընթերցողին պետք են գալու իր կյանքի ընթացքում։

14.12.21

Տրված նախադասություններում գտիր դերբայաիան դարձվածները, որոշիր դրանց շարահյուսական պաշտոնը․

  1. Ընտանիք ու հարազատներ ունեցող — ենթակայական դերբայ, որոշիչ։
  2. Հարթակից հոխորտացողը — որոշիչ։
  3. Քո որոնածը — հարակատար դերբայ, ուղիղ խնդիր։
  4. Պաշտոն ստանալու համար — ապակատար դերբայ, նպատակի պարագա։
  5. Սփռոց հիշեցնող — ենթակայական դերբայ, որոշիչ։
  6. Լույս աշխարհ գալը — անորոշ դերբայ, ուղիղ խնդիր։
  7. Օրվա նորություններն իմանալու — ապակատար դերբայ, նպատակի պարագա։
  8. Քարացումից ասես կենդանացած — հարակատար դերբայ, որոշիչ։
  9. Նրան դնելով այդ դժվարին ուղու վրա — անորոշ դերբայ, ձևի պարագա։
  10. Աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից — անորոշ դերբայ, հանգման խնդիր։

9.12.21

Փակագծում եղած բառերը անհրաժեշտ փոփոխություններով տեղադրիր բաց թողած տեղերում։ Ուշադրություն դարձրու կետադրությանը։

62. Թագավորը իմաստությունն իրեն աթոռակից պիտի ունենա, որովհետև միայն իր համար չէ պատասխանատու, այլև բոլոր նրանց, ովքեր ապրում են իր երկրի սահմաններում։

63. Տե՛ր, դատիր նրանց, ովքեր դատում են մեզ, կռվի ել նրանց դեմ, ովքեր ահա մարտնչում են մեր դեմ, քո զենքով ու հավատքով օգնիր մեզ։

64. Ծերունին լաց էր լինում, այրվող արցունքները թափվել էին նրա աչքերից, իսկ երկինքը աշխարհի վրա մաղում էր մանուշակագույն մոխիր։

65. Աշունն ուշ էր հեռանում մեր երկրից, համառում էր, մինչև աղքատ կանայք վերջացնեին իրենց կիսատ գործերը, և մինչև տանիքների վրա չորանային արևով պատրաստվող բոլոր քաղցրավենիքները։

66. Գավառական այդ քաղաքում տարօրինակ էր կյանքը, և ամենատարօրինակը Ամերիկայից վերադարձած մարդիկ էին՝ ամերիկահայերը, որոնք իրենց հետ բերել էին միայն արտաքին տարազ, մի քանի անգլերեն բառ և ծամածռված բերաններ։

67. Փողոցի երկու կողմում մարդիկ կանգ էին առնում, դիտում համառ ուղտին, որ օրորվելով քայլում էր՝ աչքերը հառած հորիզոնին։

68. Մենք դիտում ենք ձյունը և հրճվում, բայց ցուրտ ու ձմեռ տեսնելիսանապատի մարդուն սարսափեցնում են ձյան առաջին փաթիլները, և նա փակում է աչքերը ջղային շարժումով։

69. Մեծ եղբոր պահած արաբական ձին ծնվել էր մեր տանը, նրա սմբակները երբեք չէին մխրճվել հարավի տաք ավազների մեջ, բայց նրա աչքերի խորությունը և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

70. Համառ ուղտի պահապանը քնում է այն հույսով, որ մինչև ինքը կարթնանա, ուղտի սիրտը կքնքշանա, պինդ-պինդ նստած տեղից վեր կկենա, և երեկոյան ինքն ու ուղտը կհասնեն քարավանին։71. Պարտեզի ծառերը դեղնում էին և կարմրում, տերևները ծուլորեն օլորվում էին՝ արևի ճառագայթներից լուսավառվելով և նմանվելով հրդեհի մեծ բոցերից կտրված լեզվի։

Տեքստային աշխատանք

1․ Լրացրո՛ւ տառերը եւ կետադրիր․
2. Շարահյուսական վերլուծության ենթարկիր 2-րդ նախադասությունը։

Հայերի բնօրրանը լեռնային երկիր է՝ ձյունագագաթ բարձունքներով շրջապատված։ Արարատյան անդորր դաշտավայրը հրաբխային երկու երկնառաք լեռնագագաթների միջև է՝ հարավում Մասիսը ծովի մակարդակից բարձրանում է հինգ հազար հարյուր վաթսունհինգ մետր, հանդիպակաց կողմում Արագածը՝ չորս հազար իննսունհինգ մետր։ Ինքը՝ դաշտավայրը, համարյա հազար մետր բարձրության վրա է։ Հայկական լեռնաշխարհի լճերը մեծ բարձրությունների վրա են՝ հարավ-արևելքում Ուրմիա լիճը մոտավորապես հազար երեք հարյուր մետր, հարավում Վանա լիճը ավելի քան հազար վեց հարյուր մետր, հյուսիսում Սևանա լիճը ավելի քան հազար ինը հարյուր մետր։ Բնությունը հաճախ նույնիսկ մոտակա շրջաններում խիստ տարբեր դրսևորումներ ունի, և բարդ խեղդող տապ, և մեղմ հովասուն օդ։ Հողերը տեղ-տեղ անջրդի քարքարոտ են՝ որոշ վայրերում ջրարբի սիզավետ։ունի, և բարդ խեղդող տապ, և մեղմ հովասուն օդ։ Հողերը տեղ-տեղ անջրդի քարքարոտ են՝ որոշ վայրերում ջրարբի սիզավետ։

Ենթակա — դաշտավայրը, Մասիսը, Արագածը
Ստորոգյալ — 
միջև է, բարձրանում է
Որոշիչ — 
Արարատյան, անդորր, հրաբխային, երկնառաք, հանդիպակաց
Չափի ու քանակի պարագա — 
երկու, հինգ հազար հարյուր վաթսունհինգ, չորս հազար իննսունհինգ
Անջատման խնդիր — 
ծովի բարձրությունից
Տեղի պարագա — 
լեռնագագաթների, հարավում, կողմում

Բարոյական կշռադատումներ և որոշումների կայացում…

Մենք շատ հաճախ հանդիպում ենք երկընտրանքների։ Շատ դեպքերում ընտրություն անելը շատ դժվար է։ Բոլոր տարբերակներում պետք է հաշվի առնել ընտրության՝ առավելությունները և թերությունները։ Բարոյական կշռադատումները քննարկումներն են, նժարի վրա այս կամ այն բարոյական նորմը դնելը, կամ ընտրություն կատարելը: Բավականին բարդ է միշտ լինել հավասարակշռված, կայացնել որոշումները միայն ու միայն բանականությամբ, ես ավելին ասեմ՝ կարծում եմ, որ անընդհատ լինել այդպիսի դիրքորոշմանը անհնար է: Մենք ստեղծված ենք զգալու համար, ապրելու համար և անխնա կյանքի յուրաքանչյուր պահից, հնարավորությունից օգտվենք: Ամեն դեպքում՝ չեմ կարծում, որ պետք է հասնես այնպիսի իրավիճակի, որ չկարողանաս բարոյական կշռադատում ցուցաբերել: