Ուս․ պլան

Ընտրությամբ առարկաներ

Մաթեմատիկա- 2 ժամ

Անգլերեն- 4 ժամ

Գունանկար- 4 ժամ

Գծանկար- 4 ժամ

Քանդակ- 4 ժամ

Ֆիզկուլտուրա-2 ժամ

Նետաձգություն

Պարտադիր առարկաներ

Հայոց լեզու

Պատմություն

Էկոլոգիա

Գրականություն

Հասարակագիտություն

Արվեստ-երգ / պար

Բարին և չարը

  • Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում:

Մարդ բարի է, երբ չունի իր մեջ նախանձ, էգոիզմ, սուտ խոսելու սովորություն: Ինձ համար բարի է այն մարդը, ով իր մեջ ունի գթասրտություն, հոգատարություն, վստահելի է, ընկերասեր, գնահատող:

  • Արդյո՞ք բարին իմաստալից է դառնում, երբ կա չարը։

Բարին միշտ իմաստալից է, բարի լինելն ու բարություն անելը քեզ լցնում է դրականով, բացի այն, որ դու դրանով օգնում ես դիմացինին: Եթե չլինեչ բաչին, չեր լինի նաև չարը։ բաչին մեծ դեր է խաղում բոլորիս կյանքում։ մարդն ինքն է ընտրում , ո՞ր դերն է նա ուզում խաղալ լ այս կյանքում։

  • Արդյո՞ք մարդը միաժամանակ կարող է լինել և բարի և չար։

Այո, ես կարծում եմ, որ մարդ կարող է լինել միաժամանակ և՛ բարի, և՛ չար, քանի որ մենք չենք կառավարում մեզ և մեր էմոցիաները հաճախ, իսկ այդ դեպքում գուցե և մենք անենք բաներ, որոնք մեզ կդարձնեն չար, բայց դա չի նշանակում, որ մենք ընդունակ չենք լինի բարության: 

  • Սոկրատեսն ասում է. «Ով իմաստուն է, նա բարի է»: Համաձայն եք այս տեսակետի հետ և ինչու:

Այդքան էլ համաձայն չեմ, քանի որ իմաստությունը չէ բարության հիմքում ընկած: Մարդ կարող է լինել բարի, բայց ոչ իմաստուն, կամ հակառակը՝ իմաստուն, բայց ոչ բարի: Հաճախ չար մարդիկ էլ են իմաստուն։

Մոդայի գեղագիտական տարը․ ազգային հագուստ

  • Ինչով է տարբերվում ազգային հագուստը մոդայիկ հագուստից:Ներկայացրե՛ք հայկական ազգային հագուստի առանձնահատկությունները: Ըստ ձեզ ինչպես կարելի է ազգային հագուստը կիրառելի դարձնել մեր օրերում:

Հայկական տարազ

Ազգային հագուստը՝ հայկական տարազը, մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն  և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է:

Կանացի տարազ

Կանացի հայկական տարազ

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Զարդարանքներից էին մանյակը, արծաթե ապարանջանը:

Ասեղնագործ բանվածքը, որը հատուկ էր կնոջ տարազին, բացի գեղագիտական գործառույթից ունեցել է մեկ այլ ու թերևս ավելի կարևոր՝ ծիսապաշտամունքային և պաշտպանական նշանակություն: Այդ բանվածքներին մոգական զորություն էր վերագրվում ու հավատում էին, որ դրանք կրողներն պաշտպանված էին չար, վնասաբեր ազդեցությունից: Այս գաղափարը կար նաև կանանց գլխաշորի վրա, որի գաղափարաբանությունը այն էր, որ կրողին այն պաշտպանում էր նույնիսկ ծոծրակի հատվածից:

Տղամարդու հայկական տարազ

Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Շապիկի օձիքը զարդարվում  էր ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Հասարակական վայրում առանց չերքեզիի երևալը համարվում էր անընդունելի՝ նույնիսկ շոգ եղանակին: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:

Մոդա ասվածը բոլոր մարդիկ հասկանում են յուրովի, քանի որ ամեն մեկն ունի իր ոճը։ Իհարկե հիմիկվա և հին տարիների հագուստները իրար որոշ չափով նման են։

Համեմատում.

Վերջածանցներ

1․Սյունակներից ընտրիր մեկական արմատ եւ վերջածանց, կազմիր վերջածանցավոր բառեր․

  1. Գովեստ
    վայրի
    վերջույթ
    կայսրուհի
    խոհուն
    աճուկ
  2. Օրհնյալ
    որբուկ
    ծնունդ
    ծաղկուն
    թափոն
    պատմվածք
  3. Շքեղ
    հարգի
    ավերիչ
    ազգություն
    ծիծաղկոտ
    երաշխիք
  4. Հյուսվածք
    անկյալ
    դանդաղկոտ
    ցուցիչ
    աղի
    հարսնացու
  5. Փաստացի
    սնստուգարք
    տանջանք
    ջնջոց
    լեզվանի
    տիրացու
  6. Գեղանի
    արգելոց
    պատվական
    լծկան
    չափածո
    կանացի
  7. Գժական
    հավաքածու
    խոսուն
    վարույթ
    ալյակ
    զգոն
  8. Ծորան
    վարձու
    ելուստ
    նրբին
    խեցեղեն
    ջնջոց
  9. Արժույթ
    սփոփանք
    ծորուն
    փութկոտ
    զազրելի
    մատույց
  10. Որսկան
    խցիկ
    թավուտ
    հնոտի
    գործուն
    ազդու

Չհիշվող պատերազմ

Կարդա՜ Վանո Սիրադեղյանի «Չհիշվող պատերազմ» էսսեն։

1․Նշիր էսսեում առանցքային 2-3 կետ։

1. Ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական: Այս թվի ոչնչությունը պատկերացնելու համար նշենք, որ սերբ-մուսուլմանական վերջին պատերազմին մասնակցում էր այլերկրացի սերբերից կազմված 5000-անոց զորամիավորում:
Առանցքային եմ համարում այս կետը, որովհետև այն շատ բան է ասում «ացգասեր» ժողովրդի մասին։
2. Երբ երկրի օպոզիցիան պայքարում է ոչ թե օրվա, այլ տարիներ առաջ եղած իշխանության դեմ, երբ ապրիլի 24-ին խաշ են դնում եւ ակադեմիկոս ու հանցագործ սեղան են նստում օղռաշների հետ, երբ օրենք են գրում պատմական իրադարձության վերաբերյալ, երբ իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին (միմիայն նրանց), երբ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում եւ ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա, գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ:
Առանձնացրել եմ հետևյալ միտքը, որովհետև ներկայացվում է այն պատճառը, որը մեր երկիրը տանում է աղետի։ 

2․««Մեկ ազգ – մեկ հայրենիք» թեմայով խոսելիս «ազգասեր» մեր բերանները Լենինականից Ղարս լայնքով ճորթելուց առաջ արժե հիշել, արձանագրել՝ թեկուզ ցավ տա, եւ չմոռանալ երբեք, որ ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական: Այս թվի ոչնչությունը պատկերացնելու համար նշենք, որ սերբ-մուսուլմանական վերջին պատերազմին մասնակցում էր այլերկրացի սերբերից կազմված 5000-անոց զորամիավորում» մտքին ոաստարկված հակադրվիր։ Այս նույն հատվածում գտիր չափազանցությունը։

Կարծում եմ՝ այս հատվածում թվերը որող չափով չափազանցված են, որովհետև Վանո Սիրադեղյանը ևս զբաղվում էր քաղաքականությամբ, իսկ ինչպետս գիտենք քաղաքականությամբ զբաղվողների միջև մշտապետ եղել է ոչ համերաշխ հարաբերություններ և նրանք միշտ փորձել են մյուսին փնովելով բարձրացնել իրենց դիրքը։

3․«Պատերազմի, պատերազմական իրավիճակի այսպիսի՝ «ազգային առանձնահատուկ» ընկալման պայմաններում, նույնիսկ այն պարագայում, երբ ամենածանր իրավիճակներում անգամ իշխանությունը ճակատ չուղարկեց զորակոչիկներին, խնայելով երեխաների կյանքը, Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, եւ չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը… Որովհետեւ դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում» միտքը, մանավանդ մուգ գրված նաղադասությունները մեկնաբանիր։ Գնահատիր այսօրվա հայաստանյան ժողովրդին։

Ըստ իս զոհված ՀՀ քաղաքացիները հայրենասեր, հայրենանվեր մարդիկ են, ովքեր կա՛մ հայրենիքի համար զոհվել են պատերազմում, կա՛մ քաղաքական գործում որևէ գերխնդիր լուծելու փորձի համար սպանվել են, իսկ արդեն սովորական ժողովուրդը այն մարդիկ են, ովքեր չեն հասկանում հայրենիքի նշանակությունը և առաջնային միշտ դիտարկում են իրենց շահը։

4․Տպավորությունդ գրիր այս էսսեի շուրջ, չմոռանաս ասածդ հիմնավորել նյութից քաղած տողերով։

Էսսեն տպավորիչ էր: Տպավորիչ էր, քանի որ նա խոսում էր փաստերով և հիմնավորում էր իր ասածը:Այս էսսեի շուրջ Վանո Սիրադեղյանի հետ համակարծիք եմ, որովհետև նա խոսում էր լուրջ խնդրի մասին, որը հանդիսանում է մեր անհաջողությունների պատճառը։ Կարևոր եմ համարում նաև խոսել այս կետի մասին՝ նա չի տվել ոչ մի քաղաքական գործիչի անուն, որը ըստ իս շատ կարևոր է։ Ինչպես նախորդ ընթերցածս էսսեներում, այստեղ նույնպես Վանո Սիրադեղյանն օգտագոծում է ժառգոնային բառապաշար, սակայն ես դրան վերբերվում եմ նորմալ, որովհետև լինում են պահեր, որ կուտակված մտքերը գրական բառապաշարով շարադրելը ուղղակի անհնար է։

Արգելված պտղի համը․․․

Կարծում եմ բոլորն էլ լսել են՝ <<Արգելված պտղի համը միշտ էլ քաղցր է լինում>> արտահայտությունը։ Այս արտահայտությունը հաճախ օգտագործում են մեր ծնողները, երբ մենք անում ենք մի բան, որը մեզ արգելված էր։ Ծնողները մտածում են, որ այդ ասելուց հետո մենք չենք ցանկանա անել մի բան, որը մեզ արգելվում է անել, բայց նրանք միայն մռծացնում են մեր ցանկությունը։ Ես չեմ կարող ասել, որ չի կարելի սեփական երեխաներին արգելել մի բան, ես ուղղակի ուզում եմ ասել, որ ամեն արգելք պետք է պատճաո ունենա, այլ ոչ թե ՝<< Մեծը ավելի լավ գիտի>>։ Դուք կարող եք մտածել, որ ես սխալ եմ, բայց չէ որ երեխաները ունեն իրենց սեփական կարծիքը ու կարող են դա արտահայտել։ Ծնողները պետք է հասկանան, որ իրենց արգելքներով կոտրում են երեխային։ Ի վերջո արգելքներով երեխան չի կարողանա հանգիստ ապրել։

Բառակազմություն

19.10.2021

Տրված սյունակներից ընտրիր մեկական արմատ եւ ածանց, կազմիր ածանցավոր բառ․

7.

Գերխնդիր

Պարագիծ

Տարասեռ

Ապուշ

Ընդդեմ

Դժպատեհ

8.

Ենթախումբ

Հարադիր

Ապաշնորհ

Բացորոշ

Թերակշիռ

Մակագիր

9.

Ընդարձակ

Արտերկիր

Մականուն

Չկամ

Բաղաձայն

Ենթահարց

10.

Փոխարքա

Տգետ

Ստորգետին

Ներգաղթ

Համաձայն

Տրամաբան

11.

Անդրշիմ

Դժգոհ

Ենթագիծ

Հակադաս

Մակաբույծ

Արտասովոր

12.

Ենթասպա

Նախավկա

Բացակա

Մակնիշ

Տհաճ

Ընդհատ

13.

Նախահայր

Մակուղեղ

Ապերջանիկ

Անդրբևեռ

Առկախ

Տարասեռ

14.

Ցպահանջ

Անդրաշխարհ

Հակակշիռ

Առէջ

Ընդամենը

Դերանուն

Ըստ քեզ՝ ո՞ր նախածանցն է ավելի հաճախ օգտագործվում։

Իմ կարծիքով ավելի հաճախ օգտագործվում են ընդ ածանցը։

Նշիր 2-3 բառ, որոնց կազմությունը քեզ համար անակնկալ էր։

Ինձ համար անակնկալ էին ցպահանջ, առկախ, անդրաշխարհ բառերը։

Աղետներ, որոնք առաջաել են էնէրգիայի ստացման ժամանակ

Բնական աղետներ են՝ երկրաշարժ, ցունամի, ջրհեղեղ, հրաբուխների ժայթքում,տորնադո, սողանքներ, քարաթափում ձնահյուս, փոշեփոթորիկ, մրրիկ, փոթորիկ, պտտահողմ, երաշտը և այլն: Այս աղետները տեղի ենունենում երկրի ընդերքում,մակերևույթին և մթնոլորտում։Լինում են արագ կամ երկարատև։

Օրինակ՝ ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառուցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։ Սելավների հետևանքով ավերվում են գյուղեր և ճանապարհներ, ծածկվում են դաշտեր։Փոթորիկներից կարող են մահանալ կամ ստանալ վնասվածքներ մարդիկ։Փոթորիկից քանդվում են կառույցները կարելի է ասել քանդում է ամեն ինչ:

Աղետը հասարակության գործունեության լուրջ խափանումն է, որը բերում է մարդկային և նյութական արժեքների կորուստների և մեծ վնաս է հասցնում շրջապատող միջավայրին։ Աղետները լինում են բնական և մարդու գործունեության հետ կապված:

Չինաստանի երկրաշարժը

Չինաստանում աճում է աղետի վնասը

Խմելու ջրի վարակում Հնդկաստան, բանգլադեշ

Չեռնոբոլի աղետ

Վթար Սևեզոյի(Իտալիա) քիմիական գործարանում

Հայաստանը Ք․ա VII դարավերջից մինչև Ք․ա 330-ական թվականները

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

1․ Ե՞րբ և Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում էր վերականգնվել Սկայորդու իշխանությունը: Սեպագիր աղբյուրներում ի՞նչ անունով էր հիշատակվում այդ իշխանությունը:

Սկայորդու իշխանությունը վերակնագնվել է Ք․ա․ VII դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում։ Սեպագիր աղբյուրներում Սկայորդու իշխանությունը հիշատակվում է Արմե-Շուբրիա անունով։

2․ Ներկայացրե՛ք Պարույր Սկայորդու քաղաքական գործունեությունը:

Պարույրը միավորել է Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքել Մարաստանի և Բաբելոնի հետ ընդդեմ Ասորեստանի։ Ք․ա․ 612 թվականին իր դաշնակիցների հետ գրավում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Հետո Պարույրը թագադրվել է Մարաստանի արքայի կողմից և ճանաչվել Հայաստանի թագավոր։

3․ Ներկայացրե՛ք (ամփոփ) Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Երվանդ Սակավակյացը Պարույր Հայկազունի հաջորդողն էր։ Նրա անունով էլ Հայկազունիների մի ճյուղն անվանվել է Երվանդական, Երվանդյան կամ Երվանդունի։ Նրա օրոք թագավորություն ուներ 40 հազարանոց հետևակ և 8 հազար հեծյալ զորք։ Սակավակյացը Մարաստանի դեմ պատերազմում անհաջողություն է կրում և ստիպված ճանաչում նրա գերիշխանությունը։ Աժդահակի օրոք Տիգրանը կրկին ապստամբում է, սակայն ապստամբությունը ձախողվում է և հայկական ընտանիքն ընկնում է մարական արքունիքի ծուղակը։

4․ Արդյո՞ք ճիշտ էր Մարաստանի դեմ ապստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը: Հիմնավորե՛ք:

Իմ կարծիքով սա լավ առիթ էր Մարաստանին ասպարեզից դուրս հանելու համար։ Բացի այդ էլ Տիգրանն իմացել էր, որ Մարաստանի արքա Աժդահակը՝ իր փեսան, Տիգրանուհու հետ ամուսնությունն օգտագործում է քաղաքական նկատառումներով։ Տիգրանը և Աքեմենյան Պարսկաստանի արքա Կյուրոս 2-րդը շատ մտերիմ էին, իրար վստահում էին և լավ առիթ էր Մարաստանին ասպարեզից հանելը։ Կարծում եմ ապստամբություն սկսելը և Աքեմենյան տերության հետ դաշինք կնքելը ճիշտ էր, որովհետև հաստատ մեզ չէր խանգարի Աքեմենյան տերության հետ լավ հարաբերություններ ունենալը և դա առաջին հերթին մեր շահերից էր բխում։

5․ Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին: Ի՞նչ լեզուներով և ի՞նչ անվանումներով էր հիշատակվում Հայաստանը:

Բեհիսթունյան արձանագրությունը թողել է պարսից հզոր արքա Դարեհ I-ը։ Արձանագրությունները եղել են եռալեզու՝ պարսկերեն, էլամերեն, բաբելերեն։ Պարսկերեն արձանագրություններում Հայաստանը կոչվում է Արմինա, էլմաներենում՝ Հարմինույա, բաբելերենում՝ Ուրարտում։ Բեհիսթունյան արձանագրության սկզբում Հայաստանը չի հիշատակվում ապստամբած երկրների շարքում, ինչը ցույց է տալիս, որ վերջինս լիովին անկախ էր։

6․ Նկարագրե՛ք Աքեմենյան Պարսկաստանի XIII սատրապությունը:

Աքեմենյան Պարսկաստանի XIII սատրապությունը Հայաստանն էր։ Հայկազուն-Երվանդականները Հայաստանի կառավարիչ-սատրապներն էին և Աքեմենյան տերության մեջ կարևոր դիրք էին գրավում՝ խնամիական, ազգակցական սերտ կապեր ունենալով պարսից արքայից արքայի հետ։ Հայաստանի սատրապներն իրենց սեփական պատկերներով ոսկեդրամներ էին հատում։

7․ Ինչպիսի՞ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը Հայաստանի մասին:

Քսենոփոնը Հայաստանը նկարագրում է որպես շատ հարուստ, բարեկեցիկ և հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր։ Քսենոփոնը նշում է, որ չկար մի այդպիսի տուն, որտեղ չլինեին խմիչքներ, մսեղենով կերակուրներ։ Նա նաև նշում է, որ առաջին անգամ գարեջուր է տեսել և փորձել Հայաստանում։