Չհիշվող պատերազմ

Կարդա՜ Վանո Սիրադեղյանի «Չհիշվող պատերազմ» էսսեն։

1․Նշիր էսսեում առանցքային 2-3 կետ։

1. Ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական: Այս թվի ոչնչությունը պատկերացնելու համար նշենք, որ սերբ-մուսուլմանական վերջին պատերազմին մասնակցում էր այլերկրացի սերբերից կազմված 5000-անոց զորամիավորում:
Առանցքային եմ համարում այս կետը, որովհետև այն շատ բան է ասում «ացգասեր» ժողովրդի մասին։
2. Երբ երկրի օպոզիցիան պայքարում է ոչ թե օրվա, այլ տարիներ առաջ եղած իշխանության դեմ, երբ ապրիլի 24-ին խաշ են դնում եւ ակադեմիկոս ու հանցագործ սեղան են նստում օղռաշների հետ, երբ օրենք են գրում պատմական իրադարձության վերաբերյալ, երբ իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին (միմիայն նրանց), երբ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում եւ ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա, գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ:
Առանձնացրել եմ հետևյալ միտքը, որովհետև ներկայացվում է այն պատճառը, որը մեր երկիրը տանում է աղետի։ 

2․««Մեկ ազգ – մեկ հայրենիք» թեմայով խոսելիս «ազգասեր» մեր բերանները Լենինականից Ղարս լայնքով ճորթելուց առաջ արժե հիշել, արձանագրել՝ թեկուզ ցավ տա, եւ չմոռանալ երբեք, որ ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական: Այս թվի ոչնչությունը պատկերացնելու համար նշենք, որ սերբ-մուսուլմանական վերջին պատերազմին մասնակցում էր այլերկրացի սերբերից կազմված 5000-անոց զորամիավորում» մտքին ոաստարկված հակադրվիր։ Այս նույն հատվածում գտիր չափազանցությունը։

Կարծում եմ՝ այս հատվածում թվերը որող չափով չափազանցված են, որովհետև Վանո Սիրադեղյանը ևս զբաղվում էր քաղաքականությամբ, իսկ ինչպետս գիտենք քաղաքականությամբ զբաղվողների միջև մշտապետ եղել է ոչ համերաշխ հարաբերություններ և նրանք միշտ փորձել են մյուսին փնովելով բարձրացնել իրենց դիրքը։

3․«Պատերազմի, պատերազմական իրավիճակի այսպիսի՝ «ազգային առանձնահատուկ» ընկալման պայմաններում, նույնիսկ այն պարագայում, երբ ամենածանր իրավիճակներում անգամ իշխանությունը ճակատ չուղարկեց զորակոչիկներին, խնայելով երեխաների կյանքը, Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, եւ չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը… Որովհետեւ դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում» միտքը, մանավանդ մուգ գրված նաղադասությունները մեկնաբանիր։ Գնահատիր այսօրվա հայաստանյան ժողովրդին։

Ըստ իս զոհված ՀՀ քաղաքացիները հայրենասեր, հայրենանվեր մարդիկ են, ովքեր կա՛մ հայրենիքի համար զոհվել են պատերազմում, կա՛մ քաղաքական գործում որևէ գերխնդիր լուծելու փորձի համար սպանվել են, իսկ արդեն սովորական ժողովուրդը այն մարդիկ են, ովքեր չեն հասկանում հայրենիքի նշանակությունը և առաջնային միշտ դիտարկում են իրենց շահը։

4․Տպավորությունդ գրիր այս էսսեի շուրջ, չմոռանաս ասածդ հիմնավորել նյութից քաղած տողերով։

Էսսեն տպավորիչ էր: Տպավորիչ էր, քանի որ նա խոսում էր փաստերով և հիմնավորում էր իր ասածը:Այս էսսեի շուրջ Վանո Սիրադեղյանի հետ համակարծիք եմ, որովհետև նա խոսում էր լուրջ խնդրի մասին, որը հանդիսանում է մեր անհաջողությունների պատճառը։ Կարևոր եմ համարում նաև խոսել այս կետի մասին՝ նա չի տվել ոչ մի քաղաքական գործիչի անուն, որը ըստ իս շատ կարևոր է։ Ինչպես նախորդ ընթերցածս էսսեներում, այստեղ նույնպես Վանո Սիրադեղյանն օգտագոծում է ժառգոնային բառապաշար, սակայն ես դրան վերբերվում եմ նորմալ, որովհետև լինում են պահեր, որ կուտակված մտքերը գրական բառապաշարով շարադրելը ուղղակի անհնար է։

Արգելված պտղի համը․․․

Կարծում եմ բոլորն էլ լսել են՝ <<Արգելված պտղի համը միշտ էլ քաղցր է լինում>> արտահայտությունը։ Այս արտահայտությունը հաճախ օգտագործում են մեր ծնողները, երբ մենք անում ենք մի բան, որը մեզ արգելված էր։ Ծնողները մտածում են, որ այդ ասելուց հետո մենք չենք ցանկանա անել մի բան, որը մեզ արգելվում է անել, բայց նրանք միայն մռծացնում են մեր ցանկությունը։ Ես չեմ կարող ասել, որ չի կարելի սեփական երեխաներին արգելել մի բան, ես ուղղակի ուզում եմ ասել, որ ամեն արգելք պետք է պատճաո ունենա, այլ ոչ թե ՝<< Մեծը ավելի լավ գիտի>>։ Դուք կարող եք մտածել, որ ես սխալ եմ, բայց չէ որ երեխաները ունեն իրենց սեփական կարծիքը ու կարող են դա արտահայտել։ Ծնողները պետք է հասկանան, որ իրենց արգելքներով կոտրում են երեխային։ Ի վերջո արգելքներով երեխան չի կարողանա հանգիստ ապրել։